Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հրադադարն անց

Ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլի, այլ կերպ ասած` պատերազմի հրադադարից անցել է ուղիղ 17 տարի: 17 տարին գրեթե մի ամբողջ սերունդ է, ծննդից չափահաս դառնալու մի ամբողջ ժամանակաշրջան:

Ինչպիսի՞ն է իրավիճակը այդ ժամանակաշրջանն անց, ի՞նչ ունեինք հրադադարի պահին և ի՞նչ ունենք այժմ հրադադարից «մի սերունդ» անց: Դժբախտաբար, այդ առումով կարծես թե հուսադրող և հպարտանալու քիչ առիթ կա, և երբ փորձում ենք խորքային հայացք նետել անցած 17 տարիներին` սկզբից մինչև հիմա, ապա տեսնում ենք, որ ամենաշոշափելին եղել է ժամանակի կորուստը:

Երբ կատարում ենք զուտ ֆիզիկական դիտարկում, ապա ստացվում է, որ անցած 17 տարիների ընթացքում կարծես թե եղել են զգալի փոփոխություններ դրական իմաստով` հաղթահարվել է էներգետիկ ճգնաժամը, բոլոր թերություններով հանդերձ սկսել է քիչ թե շատ աշխատել տնտեսությունը, աշխատատեղեր են բացվել, երկրի արտաքին տեսքն է փոխվել, գեղեցիկ շենքեր են կառուցվել և այլն:

Բայց երբ իրավիճակը ենթարկում ենք փոքր-ինչ խորքային դիտարկման, ապա ոչ պակաս տեսանելի և շոշափելի է դառնում այն, որ հրադադարի կնքման ժամանակ տնտեսապես շատ ծանր վիճակում գտնվող Հայաստանն, այդուհանդերձ, ավելի ինքնավստահ էր, ավելի ուժեղ, հնարավորություններով լեցուն: Պատճառն այն է, որ Հայաստանը հաղթող էր պատերազմում, իսկ կնքված թեկուզ հրադադարային խաղաղությունն էլ տալիս էր այդ հաղթանակը կնքելու, վավերացնելու, առարկայացնելու հնարավորություններ: 1994 թվականի մայիսին սոցիալ-տնտեսական ծանր կացության, Ղարաբաղի պատերազմի խլած հազարավոր զոհերի և տասնյակ հազար վիրավորների իրողության պայմաններում անգամ հայ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը էապես, դրական առումով տարբերվում էր այն վիճակից, որ կա այժմ, հրադադարից «մեկ սերունդ» անց:

17 տարի առաջ հաղթական հրադադար կնքած ժողովուրդը այսօր պատերազմում է չիրացված հնարավորությունների, իր կյանքը պատանդած անարդարությունների, զոռբայությունների, անօրինականությունների, թալանի դեմ, խաղաղության ժամանակի կորստի դեմ: Այլ կերպ ասած` հրադադարից 17 տարի անց հայ ժողովուրդը կրկին պատերազմի մեջ է, և հայտնի չէ բարեբախտաբար, թե դժբախտաբար, այդ պատերազմը արտաքին թշնամու դեմ չէ, այլ այն ներքին իրավիճակի, այն դեգրադացիայի դեմ, որի զոհ է գնում խաղաղությունը` թեկուզ հրադադարային: Եվ միգուցե հենց երկրի ներսում խաղաղության մսխումն է պատճառը, որ 17 տարում հրադադարը դեռ չի վերածվել կայուն ու հաստատուն խաղաղության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում