Պրոֆեսիոնալ բռնցքամարտի անպարտելի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզեր-կրտսերը (49-0) մեկնաբանել է լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի մահվան բոթը: Ալին կյանքից հեռացել է 75-ամյա հասակում:
«Բառերով հնարավոր չէ նկարագրել այն, ինչ Ալին արել է բռնցքամարտի համար:
Նա նրանցից մեկն է, ով ճանապարհ է հարթել ինձ համար, որպեսզի հասնեմ այնտեղ, որտեղ հիմա գտնվում եմ: Կորցրել ենք լեգենդի, հերոսի և մեծ անձնավորության»,- Մեյուեյզերի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը: