Tuesday, 09 06 2026
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել

Ռուսական ռազմակայանների ներսն ու դուրսը

Հայաստանը պետք է բարձրացնի Գյումրիում ռուսական ռազմակայանների տեղակայման վարձավճարի հարց: Հայաստանը պետք է բարձրացնի ընդհանրապես այդ ռազմակայանների տեղակայման նպատակահարմարության հարց: Սրանք ձևակերպումներ են, որոնք ավելի ու ավելի հաճախ են հնչում Հայաստանի հասարակական ամբիոններից` որպես ի պատասխան այն ագրեսիվ քայլերի, որ Ռուսաստանը ձեռնարկում է Հայաստանի հանդեպ գազային բնագավառում, ինչպես նաև ի պատասխան այն համառության, որով Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Հայաստանին պատերազմով սպառնացող Ադրբեջանին:

Քաղաքական ամբիոններում այս հարցը դեռևս չկա, համենայնդեպս` այն ամբիոններում, որոնք զբաղեցրել են քաղաքական պալիտրայի, այսպես ասած, հիմնական ներկայացուցիչները: Միևնույն ժամանակ, հասարակական ամբիոններում հնչող հորդորներն ու առաջարկներն էլ այնպիսին չեն, որ հանդիսանան ճնշում քաղաքական ամբիոնների վրա կամ պահանջարկ ու պահանջ դառնան՝ ուղղված այդ ամբիոններում «յոթգլխանի վիշապների» նման նստած ուժերին: Թեև կասկածելի է, որ անգամ այդ դեպքում նրանք անդրադառնան վերոնշյալ խնդիրներին: Ընդհանրապես, վերջին օրերին դժվար է նշմարել հայաստանյան քաղաքական մի ուժ, որը ինչ-որ հստակ և հետևողական դիրքորոշում է արտահայտել վերջին զարգացումների ֆոնին հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ, իշխանությանն ուղղված ավանդական հայհոյանքից բացի, կամ էլ իշխանության պարզունակ ինքնապաշտպանական դատողություններից բացի:

Հայաստանի քաղաքական պալիտրայի համար կարծես թե գոյություն չունեն հայ-ռուսական գործընթացներ, Ադրբեջանին զենքի վաճառք, ընդհանրապես այդպիսի որևէ խնդիր կամ մարտահրավեր: Մյուս կողմից, սակայն, հարց է առաջանում իհարկե, թե արդյոք չափից դուրս, անհամաչափ կոշտ չե՞ն Ռուսաստանին հակազդելու կամ ինչ-որ կերպ համարժեք ընդդիմանալու այդ մոտեցումները՝ վարձավճարների կամ հեռանալու պահանջ ռազմակայանների դեպքում: Չէ՞ որ մինչ այդ հարց է առաջանում՝ եթե Ռուսաստանը ասում է ոչ՝ չեմ գնում և գումար չեմ տալիս որպես վարձավճար, ի՞նչ է անում Հայաստանը հետո: Համենայնդեպս, հարցադրումը քաղաքական մակարդակով բարձրացնելուց առաջ պետք է ձևակերպել այդ հետոն և մատուցել կոնցեպտուալ փաթեթով, այլապես պահանջը հնչում է առավելապես էմոցիոնալ:

Մեղմ ասած, կասկածելի է, որ Հայաստանի որևէ քաղաքական ուժ ունի այդ փաթեթը: Լավագույն դեպքում կարող են լինել միայն ընդհանուր հռչակագրային ձևակերպումներ` ինչպես սովորաբար բոլոր հարցերի պարագայում, որոնք ամենևին չունեն ռեգիոնալ պրոցեսների խորքային ընդգրկումներ, հիմնված են ոչ թե փորձագիտական հանգամանալից ուսումնասիրությունների և հետազոտությունների, այլ ընդամենը դարձվածաբանության կամ բառախաղերի մակերեսի վրա գտնվող արվեստի, ինչպես նաև կուսակցական և ներքաղաքական կոնյունկտուրայի ու բնազդների վրա: Հակառակ պարագայում, որևէ քաղաքական ուժ ինքն արդեն Հայաստանում նախանձախնդրություն կցուցաբերեր այդ թեմաները քննարկելու հարցում:

Բանն այն է, որ եթե քաղաքական պահանջի առումով խնդիրը դեռևս բավական հում է և հետևաբար ոչ այնքան հեռանկարային՝ արդյունավետության որևէ մակարդակի տեսանկյունից, ապա լայն քննարկման առումով նույնիսկ ուշացած է, և այդ հարցը Հայաստանի քաղաքական օրակարգում, քննարկումների շարքում պետք է լիներ դեռևս 2010 թվականից, երբ Հայաստանը և Ռուսաստանը ստորագրեցին ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին համաձայնագիրը: Այդ համաձայնագրին մի քանի քաղաքական ուժեր կցկտուր արձագանքեցին, իսկ հետո գործը գցեցին կտուրն, ու այնտեղ է մինչև այսօր` թրջվելով անձրևի ու ձյան, իսկ հետո վառվելով արևների տակ: Արդյունքում` հարցն այսօր Հայաստանի քաղաքական կյանքում գոյություն չունի, ինչն առնվազն տարօրինակ է, հատկապես տեսնելով Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ:

Այդ վերաբերմունքի պայմաններում, Հայաստանում գոնե պետք է լիներ խնդրի քննարկում, հասարակական որոշակի մթնոլորտի առկայություն, որտեղ առկա են բավական սուր տրամադրություններ և մոտեցումներ: Եթե Ռուսաստանին չեն ներկայացվում անգամ քաղաքական և պաշտոնական ձևակերպված որևէ պահանջներ, միևնույն է` Հայաստանում պետք է ձևավորվի այն հասարակական-քաղաքական բևեռը, որը հստակ և ձևակերպված առաջ կքաշի Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման պայմանները վերանայելու խնդիրը: Սա լրջագույն խնդիր է, տարածաշրջանային մեծ նշանակությամբ, սա չի առնչվում միայն հայ-ռուսական հարաբերություններին, և հետևաբար` այստեղ մոտեցումների բազմազանությունը Հայաստանին կարող է միայն ու միայն օգտակար լինել, լրացուցիչ քաղաքական կշիռ հաղորդել, իհարկե համեմատության մեջ, որովհետև սեփական իշխանությամբ թալանվող պետության պարագայում միջազգային քաղաքական կշիռ հայտարարությունը, մեղմ ասած, հարաբերական է:

Համենայնդեպս, ժամանակն է, որ Հայաստանում ձևավորվի, այսպես ասած, այլընտրանքային մոտեցումը ռուսական ռազմակայանների մասով: Այստեղ խնդիրը նույնիսկ գազն ու Ադրբեջանին տրվող զենքը չեն: Դրանք առիթ են, հերթական առիթ ռազմակայանների հարցում Հայաստանում առկա մոտեցումները կոնցեպտուալ առումով բազմազանեցնելու համար, որովհետև դա կարևոր է` անկախ գազից ու Ադրբեջանին վաճառվող զենքից: Հայաստանում նույնիսկ անվճար տեղակայման և երկար տեղակայման մոտեցումն անգամ կոնցեպտուալ ձևակերպում չունի, այլ հիմնված է հայ-ռուսական բարեկամության կենացային ընկալման վրա: Չկա ռազմակայանների գործոնի քաղաքական նշանակության համալիր ընկալում, որի դեպքում բազմազանությունը կդառնար քաղաքական անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում