Գարբինյե Մուգուրուսան նվաճեց թենիսի կանանց Ֆրանսիայի Բաց առաջնության հաղթողի տիտղոսը:
«Ռոլան Գարոս»-ի եզրափակիչում 22-ամյա իսպանուհին 2 սեթում սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլիամսի նկատմամբ:
Մրցակցությունը տևեց 1 ժամ 45 րոպե և ավարտվեց 7:5, 6:4 հաշվով` հօգուտ Մուգուրուսայի, ով նվաճեց «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի առաջին տիտղոսը: