Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 3-ին 74 տարեկանում ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի հիվանդանոցում մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին: Մոտ 30 տարի նա պայքարում էր Պարկինսոնի հիվանդության դեմ:
Allsport-ը ներկայացնում է տեսանյութ 1960 թվականի օլիմպիական չեմպիոնը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բազմակի չեմպիոնի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ 20-ամյա կարիերայի ընթացքում Ալին անցկացրել է 61 մենամարտ` տանելով 56 հաղթանակ (37 նոկաուտ):