Tuesday, 23 04 2024
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի

Վրաստան. հատուկ կարիքներ ունեցող մարդիկ պայքարում են հավասարության համար

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից։

Ակտիվիստները նշում են, որ Վրաստանում հատուկ կարիքներ ունեցող մարդիկ խիստ մեկուսացված կյանք են վարում. նրանք փակված են իրենց տներում և չեն կարողանում աշխատանք գտնել:

Կառավարական պաշտոնյաները պնդում են, որ արդեն իսկ մի շարք քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ` հիմնական խոչընդոտները վերացնելու համար, սակայն այս ամենը կարող է այլևս ոչնչով չօգնել 67-ամյա Յամզե Մանիայի նման հատուկ կարիքներ ունեցող մարդկանց: Մանիան Զուգդիդիի շրջանի Ինգիրի գյուղում է բնակվում, նա իր սայլակով հազիվ է տեղաշարժվում իր տունը շրջապատող արահետով:

«Այս սայլակը մի հասարակական կազմակերպություն է ինձ տրամադրել, բայց այն պրակտիկ չէ, քանի որ գյուղում ասֆալտ չկա, շրջակայքում էլ միայն հող է: Ես միայնակ եմ ապրում, հաճախ չեմ կարողանում նստել սայլակի մեջ և ստիպված սենյակից սենյակ չորեքթաթ եմ անցնում», – պատմում է նա:

Նա պատմում է, որ ժամանակին ուսուցիչ է եղել, սակայն 16 տարի առաջ, երբ այլևս չէր կարողանում քայլել, ստիպված եղավ թողնել աշխատանքը. «Չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ խանութ գնացել: Որպես կանոն, եթե փող եմ ունենում, հարևաններիս խնդրում եմ ինձ համար մթերք գնել»:

Նրա խոսքերով` բժշկին տեսնելու հնարավորություն ստանում է միայն որևէ ՀԿ-ի տրամադրած օգնության դեպքում, քանի որ հասարակական տրանսպորտով երթևեկել նա չի կարողանում:

«Այս տարի պետությունից ընդամենը 100 լարիի (60 դոլար) չափով մեկանգամյա օգնություն եմ ստացել: Ոչ մի այլ կերպ ուշադրության չեմ արժանացել նրանց կողմից: Թոշակս կազմում է 87 լարի, սոցիալական օգնությունը`30 լարի: Այս գումարը միայն դեղ ու սննդամթերք գնելու վրա եմ ծախսում», – ասում է նա:

Մանիայի պես շատերն են այսօր այսպես գոյություն պաշտպանում Վրաստանի գյուղական շրջաններում, որտեղ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ոչ մի նպաստ չի տրամադրվում:

«Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց տեղաշարժը համարյա ամենուրեք սահմանափակված է, ներառյալ պետական ձեռնարկությունները: Նրանք ունեն իրավունքներ, սակայն քանի որ պատկան մարմինները հարմարեցված չեն նրանց պայմաններին, նրանք չեն կարողանում օգտվել այդ իրավունքներից», – ասում է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Անա Ագանաշվիլին:

Նրանց մեկուսացմանն ավելի են նպաստում վարորդական իրավունքների ձեռքբերման հետ կապված դժվարությունները և հատուկ կարիքներ ունեցող վարորդների համար հատուկ կայանման տեղերի բացակայությունը: Հատուկ կարիքներ ունեցող մարդիկ հաճախ ստիպված են լինում հույսը դնել սեփական մեքենաների վրա` հասարակական տրանսպորտի անհասանելիության պատճառով:

Իրավաբանները նշում են, որ երկրում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ օրենսդրությունը մեծապես զիջում է այս ոլորտում ձևավորված միջազգային պրակտիկային: Վրաստանը, մասնավորապես, դեռևս չի վավերացրել այս հարցի վերաբերյալ 2009 թվականին ստորագրված ՄԱԿ-ի կոնվենցիան: Իշխանությունները պնդում են, որ պետք է վերլուծել օրենսդրական փոփոխությունները, որոնց անհրաժեշտությունը կառաջանա կոնվենցիայի վավերացումից հետո, սակայն այս փաստարկը չի բավարարում փորձագետներին:

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարակուսում է, թե ինչու է վավերացումը ձգձգվում առ այսօր: 2009-2011 թվականներին Վրաստանը գործարկեց սահմանափակ հնարավորություններով մարդկանց սոցիալական ինտեգրման ծրագիրը, որտեղ ներառված են կոնվենցիայում տեղ գտած համարյա բոլոր պարտավորությունները: Հետևաբար, այն փաստարկը, որ կոնվենցիան կարող է ստիպել պետությանը նոր պարտավորություններ ստանձնել, անընդունելի է», – համոզված է Ագանաշվիլին:

Իրավաբան Լիա Մուխաշավրիան կարծում է, որ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց «պարզապես հանձնել են բախտի քմահաճույքին: Նրանց ստացած թոշակը չնչին գումար է կազմում, բժշկական ապահովագրությունն էլ անհասանելի է մնում: Բացի այդ, նրանք չեն կարողանում աշխատանք գտնել, քանի որ գործող օրենսդրությունը ոչ մի կերպ չի խրախուսում գործատուներին այս առումով, հետևաբար, վերջիններս շահագրգռված չեն հատուկ կարիքներ ունեցող մարդկանց աշխատանքով ապահովելու մեջ»:

Իշխանություններն իրենց հերթին նշում են, որ պատրաստվում են հասարակական ենթակառուցվածքները հարմարեցնել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար: Թբիլիսիի քաղաքապետարանի Հաշմանդամների խորհրդի նախագահ Մամուկա Կացարաձեի խոսքերով` ապագայում բոլոր նախագծերը պետք է հասանելի լինեն նրանց համար, նախքան կառավարությունը կհաստատի դրանք:

Հնարավորության դեպքում հին շենքերն ու կառույցները ևս կհարմարեցվեն նրանց կարիքներին:

«Չնայած ստորգետնյա անցումներում հատուկ հարմարություններ չկան հատուկ կարիքներ ունեցող մարդկանց սայլակների տեղաշարժման համար, նրանց տեղադրման հնարավորությունը քննարկվել է, և երբ բյուջեում բավականաչափ փող լինի, կսկսվի տեղադրումը: Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, հետագայում` նոր ավտոբուսներ գնելու ժամանակ, մենք հաշվի կառնենք նրանց կարիքները», – հայտարարել է նա:

Կացարաձեի խոսքերով` հատուկ կարիքներ ունեցող վարորդների համար հետագայում հատուկ կայանման տեղեր են առանձնացվելու, և հարցի վերաբերյալ արդեն իսկ համաձայնություն է ձեռքբերվել այս ոլորտում գործող մասնավոր ընկերությունների հետ:

Վրաստանի աշխաստանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության սոցիալական աջակցության բաժնի պաշտոնյա Ամիրան Դատաշվիլին նշում է, որ գոյություն ունեն հատուկ կարիքներ ունեցող մարդկանց աջակցության մի շարք պետական ծրագրեր:

«Մենք կանխարգելիչ ծրագրեր ունենք երեխաների համար: Ամենաառաջնային հարցերից մեկը սայլակների և պրոթեզավորման ապահովումն է: Գոյություն ունի նաև խուլուհամրերի աջակցության ծրագիր», – նշում է նա:

Սակայն կանանց և հատուկ կարիքներ ունեցող երեխաների աջակցությամբ զբաղվող «DEA» միավորման նախագահ Մադոնա Խարեբավան պնդում է, որ հասարակությունը դեռևս ընկալունակ չէ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց նկատմամբ, և կառավարությունը պետք է ավելին անի ձևավորված ընդհանուր կարծիքը փոխելու ուղղությամբ:

«Որոշակի առաջընթաց, սակայն, նկատվում է:
Մասնավորապես, իշխանությունները սկսել են մտածել այս մարդկանց աջակցության պետական քաղաքականության [ձևավորման] մասին: 2009 թվականին հաստատվել է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց սոցիալական ինտեգրմանն ուղղված միջոցառումների կառավարական ծրագիրը 2010-2012 թվականների համար, վերջերս լրատվամիջոցները ևս ակտիվություն են դրսևորում և սկսել են լուսաբանել նրանց խնդիրները», – նշում է Խարեբավան:

Շորենա Լաթաթիա, Կովկաս
Կովկասյան լրատու # 589
2-ը մայիսի, 2011թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում