Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Տարածաշրջանում Հայաստանի գլխավոր մրցակիցը Վրաստանն է

Երբ խոսում ենք տարածաշրջանում և աշխարհում Հայաստանի մրցունակության բարձրացման, արդիականության, որակական վերափոխումների անհրաժեշտության մասին, մենք առաջին հերթին համեմատության օբյեկտ ենք ընտրում Ադրբեջանը: Ու մեր այդ «ընտրությունը» դեռ համարում ենք միանգամայն բնական ու բավարար:

Մինչդեռ, տարածաշրջանում Հայաստանի մրցակիցը ամենևին էլ միայն Ադրբեջանը չէ: Եվ ավելին, թող տարօրինակ չթվա, բայց Հայաստանի գլխավոր մրցակիցն էլ չէ Ադրբեջանը: Թող սա էլ տարօրինակ չթվա, բայց Հայաստանի գլխավոր մրցակիցը Վրաստանն է: Մրցակիցը, ոչ հակառակորդը: Եվ այդ տեսակետից թող չոգևորվեն ծովից ծով Հայաստանի կամ «երրորդ ճակատի» հետևորդները, Ջավախքի «քաջարի» պաշտպանները: Բանն այն է, որ մրցակցությունը Վրաստանի հետ ամենևին էլ այդ տիրույթում չէ: Վրաստանի հետ մրցակցությունը տնտեսական, քաղաքական, մշակութային, իրավական ռեֆորմների այն համալիր գործընթացի մեջ է, որ այսօր տեղի է ունենում այդ երկրում:

Վրացի ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում Վրաստանի նախագահ Սաակաշվիլին հայտարարել է, որ Հայաստանը օրինակ է վերցնում Վրաստանի ռեֆորմներից: Իհարկե, ուր էր թե այդպես լիներ իրականում, քանի որ Սաակաշվիլին կարծես մի փոքր չափազանցնում է: Բայց խնդիրն այստեղ այն է, որ անհերքելի է Վրաստանի առաջատարությունը ռեֆորմացիոն քաղաքականության արդյունավետության և դինամիկայի առումով: Եվ ահա այդ իմաստով է, որ Վրաստանը տարածաշրջանում Հայաստանի գլխավոր մրցակիցն է, որովհետև այդ Հայաստա՛նն է, որ պետք է տարածաշրջանում լինի առաջատարը, Հայաստանի՛ համար է, որ դա գերկարևոր խնդիր է, ռազմավարական նշանակության խնդիր:

Հայաստանը Հարավային Կովկասում անվտանգ կարող է լինել ոչ թե ռուսական սապոգի ներկայությամբ, այլ տեխնոլոգիական, արժեքային, քաղաքակրթական համընդհանուր առաջընթացով: Կա՛մ մենք պետք է լինենք առաջինը, առաջատարը, կա՛մ նշանակություն չունի, թե որը կլինենք: Եվ քանի որ այսօր առաջատարն ակնհայտորեն Վրաստանն է, հենց նա է մեր գլխավոր մրցակիցը, որովհետև քանի դեռ մենք արժեքային, քաղաքկրթական, տեխնոլոգիական, ինովացիոն գործընթացների առումով չենք հասել ու անցել Վրաստանին, մենք չունենք Ադրբեջանի հետ այլ որակի մրցակցությունում հաղթելու շանս: Իսկ Վրաստանին անցնելու հարցը զենքով չէ, որ պետք է լուծել, այլ մտքով, քաղաքական կամքով, տաղանդով: Եվ այդ կարևոր նախապայմաններից երկուսը մենք ունենք` մեր հասարակությունը տաղանդավոր է, մտածող է: Բացակայում է միայն քաղաքական կամքը, որ Հայաստանի իշխանությունը համառորեն չի ցանկանում դրսևորել: Իսկ դա ստրատեգիական խնդիր է, որը ներկայումս փայլուն կերպով լուծում է Վրաստանը, քաղաքական բարձրագույն իշխանության մակարդակով գիտակցելով, որ ժամանակակից աշխարհում արժեքներն են անվտանգության հենասյուները, ոչ թե օտար զինվորների կրունկները, որքան էլ որ նրանք ներկայանան որպես բարեկամ կամ ազատարար:

Չի կարող անվտանգ լինել հասարակությունն ու պետությունը, եթե անվտանգության մասին պատկերացումների ելակետում այդ կրունկներն են դրված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում