Thursday, 28 03 2024
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Առաջիկա 10 տարիներին մեծ փոփոխություններ կգրանցվեն Ղարաբաղի հարցում. ռուս փորձագետ

Ադրբեջանական News.az կայքի փոխանցմամբ, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնի փորձագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» հանդեսի գլխավոր խմբագիր Ֆեոդոր Լուկյանովն անդրադարձ է կատարել ռուս-ադրբեջանական հարաբերություններին ու Հարավային Կովկասի հակամարտություններին.

«Ներկա փուլում ռուս-ադրբեջանական հարաբերությունները շատ խոստումնալից են: Ընդհանուր առմամբ, ռուս քաղաքական դասը սկսել է ավելի լուրջ ընդունել Ադրբեջանին: Պաշտոնական Բաքուն բավական ինքնուրույն քաղաքականություն է վարում, ինչի հետ պետք է հաշվի նստել: Ադրբեջանն աշխարհաքաղաքական կարևոր տարր է ոչ միայն Կովկասում, այլև Առաջավոր Ասիայից մինչև Միջին Արևելք ընկած տարածաշրջանում:

Ռուսաստանն ու Ադրբեջանը այնպիսի երկրներ են, որոնցում գերիշխում է էներգաքաղաքականությունը, ինչը հետագայում էլ այդպես կլինի: Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են միմյանց հետ մրցակցել էներգետիկ ոլորտում, և դա նորմալ է:

Ռուսաստանը Կովկասյան տարածաշրջանի հետ կապված պլաններ ունի, և նրան չի բավարարում ներկայիս ստատուս քվոն: 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո շատ բան է փոխվել տարածաշրջանում: Այն ցույց տվեց, որ որքան էլ մեծ լինի ԱՄՆ հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ, գոյություն ունի ռիսկի սահման, որն ԱՄՆ-ը չի ցանկանում անցնել:

Այսինքն` այդ պատերազմը դարձավ խորհրդանշական սահման, որով ավարտվեց 1991-2008 թվականների հետխորհրդային ժամանակաշրջանը: Հոգեբանական առումով ակնհայտ դարձավ, որ ԽՍՀՄ-ին վերադարձ կատարելը մնացել է անցյալում, և որ Ռուսաստանը պետք է նոր քաղաքականություն վարի` հենվելով անցյալի վրա:

Վերջին շրջանում ակտիվացել են Թուրքիան ու Իրանը, որոնք, օգտվելով գերտերությունների դիրքերի թուլացումից, փորձում են լրացնել առաջացած վակուումը: Դրա վառ օրինակը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձն էր, ինչը ցույց տվեց, որ տարածաշրջանային երկրներն ու Հարավային Կովկասի երկրները կարող են հակազդեցություն ցուցաբերել, և ոչինչ չես կարող անել դրա հետ:

Հարավային Կովկասում ներկայիս ստատուս քվոն Ռուսաստանին ձեռնտու չէ այն պատճառով, որ ինչպես ցույց տվեց 2008 թվականը, կարող է անսպասելի քաղաքական հետևանքներ ունենալ: Դրա համար էլ Ռուսաստանն իսկապես ցանկանում է լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը:

Բոլորը հասկանում են, որ ստատուս քվոն չի կարող հավերժ տևել` ելնելով վերջին տարիների փորձից: Ես կարծում եմ, որ առաջիկա 10 տարիների ընթացքում մեծ փոփոխություններ կգրանցվեն այդ հարցում: Շատ բան կարող է կախված լինել նաև իրանա-ամերիկյան հարաբերություններից: Քիչ բան կախված չի լինի նաև Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում սեփական ազդեցությունը մեծացնելու՝ Իրանի քաղաքականության հանդեպ տարածաշրջանային առաջնորդների` Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի արձագանքից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում