Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության 5-րդ տուրում Հայաստանի 3-րդ շախմատիստուհի Լիլիթ Գալոյանը սև ֆիգուրներով հաղթանակ տարավ FIDE-ի վարկանիշային աղյուսակում իրեն 43 հորիզոնականով գերազանցող վրացուհի գրոսմայստեր Սալոմե Մելիայի նկատմամբ և վաստակած 4 միավորով ևս մի քանի շախմատիստուհիների հետ կիսում է երկրորդ հորիզոնականը:
Այս տուրում պարտություն կրեցին Հայաստանի համար առաջին և երկրորդ շախմատիստուհիները` Էլինա Դանիելյանը պարտվեց Լատվիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կմիլիտեին, իսկ Լիլիթ Մկրտչյանը` ռուս Մարինա Ռոմանկոյին: Էլինան ունի 3.5, Լիլիթը` 3 միավոր:
Վաստակած 5 միավորով մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Վիկտորյա Կմիլիտեն է: