Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Կովկասյան մեծ խաղին ավելի լուրջ մասնակցում է Թուրքիան, քան Ռուսաստանը

Իտալական L’Occidentale հանդեսում հրապարակվել է Լաշա Զիլփիմիանիի «Կովկասյան մեծ խաղին առավել շատ մասնակցում է Թուրքիան, քան Ռուսաստանը» խորագրով հոդվածը.

«Սև և Կասպից ծովերի միջև ընկած Կովկասյան տարածաշրջանն իրենից ռազմավարական մեծ կարևորություն է ներկայացնում, ինչի պատճառով էլ այն գտնվում է մյուս երկրների հետաքրքրության կենտրոնում, որոնք էլ, իրենց հերթին, պայմանավորում են և ակտիվ մասնակցություն են ունենում կովկասյան երկրների քաղաքականության վրա:

Այդ երկրները բազմաթիվ են, սակայն նրանց հիմնականում կարելի է բաժանել 4 բլոկի` ԱՄՆ, ԵՄ, Թուրքիա և Ռուսաստան: Ի տարբերություն մյուսների` Ռուսաստանը միակն է, ում ոտքի տակի հողը Կովկասում սկսել է այրվել: Նա միայն ամուր կապեր է պահպանում Հայաստանի հետ:

Երևանն էլ, ելնելով ազգային անվտանգության նկատառումներից, ստիպված է ապավինել Ռուսաստանի պաշտպանությանը: Դա շարունակվելու է այնքան, քանի դեռ Հայաստանը չի կարգավորել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իր հարաբերությունները:

Ռուսաստանի դիրքերի զիջումը բացատրվում է միջազգային այլ խաղացողների (ԱՄՆ, Թուրքիա, ԵՄ) աճող հետաքրքրությամբ, որոնք ներթափանցել են տարածաշրջան և ամրապնդում են սեփական դիրքերը: Բացի այդ, դրանում իր ուրույն տեղն ունի 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը, որն ահաբեկեց հարևան երկրներին` Հայաստանին ու Ադրբեջանին` սասանելով Կրեմլի հանդեպ տածած վստահությունը:

Տարածաշրջանում «խաղաղ միջամտության» թուրքական քաղաքականությունը հարաբերականորեն նոր երևույթ է, սակայն այն շատ արդյունավետ է և դինամիկ: Այն հենված է Վրաստանի հետ քաղաքական ու տնտեսական ամուր կապերի վրա, ինչը տարածաշրջանում Թուրքիայի համար ապահովում է կայուն աջակցություն:

Բացի այդ, Թուրքիան տարածաշրջանում շատ ավելի մեծ աջակցություն է ստանում ազգային ու լեզվական տեսանկյունից ազգակից Ադրբեջանից: Այս երկու երկրների միջև համագործակցությունն առավել խորքային բնույթ է կրում: Միևնույն ժամանակ, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները շարունակում են «սառեցված» մնալ ղարաբաղյան պատերազմից ի վեր:

Տարածաշրջանային մյուս խաղացողները հանդուրժողաբար են նայում Թուրքիայի «խաղաղ միջամտության» քաղաքականությանը, քանի որ այն հենված է փոխադարձ քաղաքական ու տնտեսական շահերի վրա:

Ադրբեջանը Թուրքիային դիտարկում է որպես իր անվտանգության երաշխավոր (Ղարաբաղի հետ կապված), իսկ Վրաստանի համար Թուրքիայի հետ համագործակցությունը կարող է շատ օգտակար լինել, քանի որ Անկարան ՆԱՏՕ-ի բավական ազդեցիկ երկիր է և ունակ է կյանքի կոչել Վրաստանի որոշ նպատակներ:

Եվրոպան Կովկասի հանդեպ վարում է բազմակողմ քաղաքականություն, որը հենված է տարաբնույթ գործոնների վրա: Դրանց թվում են նաև համամարդկային արժեքները, ԵՄ-ի կառույցների հետ համագործակցության մակարդակը, անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու հարցում ցուցաբերած քաղաքական կամքը: Այս պահին նրան առավել շատ համապատասխանում է Վրաստանը և մասամբ՝ Հայաստանը: Ադրբեջանում իրական ժողովրդավարական բարեփոխումներ դեռ չեն սկսվել:

ԱՄՆ քաղաքականությունը շատ ուղիղ և պրագմատիկ է: Վաշինգտոնը սերտ հարաբերություններ է պահպանում կովկասյան երեք երկրների հետ, սակայն տարբեր մակարդակներով: ԱՄՆ-ը վատ հարաբերությունների մեջ չէ հայկական կառավարության հետ: ԱՄՆ-ը հատկապես շահագրգռված է Ադրբեջանում կայունության պահպանմամբ` հաշվի առնելով նրա էներգետիկ պաշարները: Դա առավել կընդգծվի, երբ կյանքի կկոչվի Nabucco գազատարի նախագիծը:

Վրաստանի հետ ԱՄՆ համագործակցությունը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա: Չնայած Վրաստանում նոր է մեկնարկել ժողովրդավարացման գործընթացը՝ ԱՄՆ-ը մեծ կարևորություն է հաղորդում այդ երկրի հետ գործընկերությանը: ԱՄՆ-ում Վրաստանն անվանում են «ռազմավարական գործընկեր»:

Այսպիսով, վերոնշյալից հերևում է, որ Կովկասը խայտաբղետ տարածք է, ուր հատվում է տարածաշրջանային ու միջազգային քաղաքականությունը: Հեռանկարում ժողովրդավարական Կովկասը վերածվելու է կայունության երաշխավորի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում