ՀՀ կառավարության վաղվա նիստում համաձայնություն է տրվելու ֆինանսների նախարարության ներկայացրած մի շարք առաջարկություններին: Մասնավորապես, ելնելով «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածից, կառավարությունը որոշել է համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սեյշելյան Կղզիների Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Նույն օրենքից ելնելով՝ ՀՀ կառավարությունը որոշել է համաձայնություն տալ «Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների տարածք մուտք գործող երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման միասնական համակարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: