Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ

Ask The Hyupatos. «Մուլտի» վիզա, «գրին քարտ». ԱՄՆ մեկնելու վերաբերյալ ձեր հարցերին պատասխանում է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսը

Ողջույն, ես Ֆրենկ Տուն եմ, Հայաստանում ԱՄՆ հյուպատոսը: Ամեն ամիս ես պատասխանում եմ ԱՄՆ մուտքի վիզաների ու ներգաղթային գործընթացների վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերին: Կոնկրետ գործերի առնչվող հարցերին այս թողարկումներում չենք կարող պատասխանել, քանի որ ես իրավասու չեմ հրապարակել գործերին առնչվող տվյալներ: Խնդրում եմ հարցն ուղարկելիս ներառել նաև ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի այս թողարկումներում հարցին անդրադառնալու հնարավորություն չունենալու դեպքում, իմ գրասենյակն ուղղակիորեն պատասխանի ձեզ:

Մինչ հարցերին անցնելը հարցազրույցի օրվա հետ կապված մի փոքրիկ խորհուրդ ունեմ: Հարցազրույցի ներկայանալիս դիմողները դեսպանատուն կարող են մուտք գործել պայմանավորված ժամից ընդամենը 15 րոպե առաջ: Դրսում սպասելու հարմարեցված տեղ չկա, ուստի խնդրում ենք շատ շուտ չգալ, հատկապես հիմա, երբ եղանակն արդեն տաքանում է: Իսկ հարցազրույցի համար նախատեսեք առնվազն մեկ ժամ: Բացի այդ, դեսպանատան տարածք կարող են մուտք գործել միայն դիմորդները. ուղեկցող ընկերները, ընտանիքի անդամները, իրավաբանները կամ հովանավորները մուտք չեն կարող գործել տարածք: Միայն անչափահասները կամ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են հարցազրույցի մուտք գործել ընտանիքի որևէ անդամի ուղեկցությամբ: Կրկին նշեմ, որ սպասելու համար նախատեսված վայր չկա: Ուստի արևին, քամուն կամ անձրևին դրսում չսպասելու համար հարցազրույցի թող գան միայն դիմորդները և պայմանավորված ժամից ոչ շուտ, քան 15 րոպե:

Անանուն հարց.- Ստացել եմ 10 տարի ժամկետով վիզա: Պետք է հենց այդ նույն տարվա ընթացքո՞ւմ գնամ ԱՄՆ, թե՞ կարող եմ առաջին անգամ գնալ ասենք 2 տարի հետո:

– Շնորհակալություն հարցի համար: Ընդհանուր առմամբ, հյուպատոսական պաշտոնյաներն ակնկալում են, որ առցանց դիմումում նշված այցի ժամկետում դիմորդները կմեկնեն Միացյալ Նահանգներ, սակայն զարմանալի ոչինչ չկա, եթե ճամփորդական պլանները փոխվեն: Բնականաբար 10 տարի ժամկետով ձեր վիզան չի չեղարկվի, եթե դուք ձեր նշած նախնական պլանից շեղվեք:

Երբեմն, սակայն, հյուպատոսական պաշտոնյաները կարող են տեղեկանալ, որ այս կամ այն դիմողը փոխել է իր ճամփորդական պլանները, նախատեսվող գործունեությունը կամ նշանակալիորեն փոխվել է նրա դրությունը Հայաստանում: Նման դեպքերում, կարող են նրանց խնդրել ներկայանալ դեսպանատուն՝ պարզաբանելու այդ փոփոխությունները: Գոհացուցիչ պարզաբանումների դեպքում վիզան կարող է ուժի մեջ մնալ: Իսկ եթե հյուպատոսական պաշտոնյան գտնում է, որ տվյալ անձն այլևս վիզայի պահանջներին չի բավարարում, ապա վիզան կարող է չեղարկվել:

Հարց Արթից.- Հաղթել եմ «Գրին քարտի» DV2017 ամենամյա խաղարկությունում և ցանկանում եմ մեկնել ԱՄՆ կնոջս հետ, սակայն մեր ամուսնությունը դեռևս զագսում գրանցված չէ: Եթե մենք մինչ DS260 ձևը լրացնելը օրինականացնենք մեր հարաբերությունները արդյո՞ք հետագայում խնդիր չի լինի և մեզ չեն մեղադրի ֆիկտիվ ամուսնության մեջ:  Իսկ դեկտեմբերին մեզ սպասում է ընտանիքի քանակի ավելացում. արդյո՞ք երեխայի ծննդականն այդ դեպքում «կապացուցի» մեր ընտանիքի ոչ ֆիկտիվ լինելը:

– Նախ, շնորհավորում եմ խաղարկությունում շահելու համար և, իհարկե, ձեր առաջնեկի մոտալուտ ծննդյան առիթով: Փաստացի, ես և հյուպատոսական պաշտոնյաները նկատել ենք, որ Հայաստանում «չգրանցված» ամուսնություններ շատ կան, և դա բավականին տարածված իրավիճակ է: Բայց, ինչպես դուք եք նշում, մինչ փաստաթղթերը ներկայացնելը ամուսնության գրանցումը անհրաժեշտ է, որպեսզի ձեր կինը նույնպես ներառված լինի ներգաղթային վիզայի դիմումում  որպես ածանցյալ դիմող:

Անշուշտ, երեխայի առկայությունը ծանրակշիռ ապացույց է ամուսնական հարաբերությունների վերաբերյալ, սակայն ուզում եմ նշել, որ ամուսնական հարաբերությունների առկայությունը պարզելու համար դա դիտարկվող միակ գործոնը չէ: Հյուպատոսական պաշտոնյաները հիմնականում հիմնվում են հարցազրույցի վրա, ուստի ձեզ և ձեր տիկնոջը կարող են հարցեր տալ միմյանց մասին կամ ձեր հարաբերությունների մասին: Սրանք այնպիսի հարցեր են, որոնք ամուսինները միմյանց մասին պետք է իմանան, առնվազն այդպես են կարծում ողջամիտ մարդիկ: Երբեմն, սակայն, ոչ հաճախակի, կարող է պահանջվել ներկայացնել հարաբերությունները հաստատող այլ ապացույցներ, օրինակ՝ նամակագրություն, համատեղ լուսանկարներ և ամուսնական հարաբերությունների այլ ապացույցներ: Կրկին շնորհավորում եմ ձեր առաջնեկի մոտալուտ ծննդյան առիթով և սպասում ենք ձեր և ձեր տիկնոջ ներգաղթային դիումներին:

Հարց Նելլի Հ.-ից.- Ունեմ տասը տարվա բազմակի մուտքի վիզա ԱՄՆ, այս տարի ամռանը ցանկանում եմ անչափահաս երեխայիս հետ մեկնել հանգստանալու: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս պիտի կատարվի երեխայիս վիզա ստանալու գործընթացը, և որտե՞ղ պետք է դիմեմ երեխայիս վիզա ստանալու համար՝ Ամիրյանի մասնաճյո՞ւղ, թե՞ Ձեզ մոտ, հայրենիքումս թողնում եմ ամուսնուս և որդուս, և ուզում եմ  նշել, որ Հայաստանում ունեմ մշտական սեփական աշխատանք:

– Միացյալ Նահանգներում հանգստանալու ու ժամանցի բազում վայրեր կան, ինքնատիպ հյուրանոցներ, ռեստորաններ ու զբաղմունքներ: Վստահ եմ, որ հաճելի հանգիստ կվայելեք այնտեղ ձեր երեխայի հետ: Դիմելու կարգի վերաբերյալ տեղեկությունները զետեղված են մեր կայքերում՝ Armenia.usembassy.gov և ais.usvisa-info.com: Սովորաբար, ծնողներից մեկի հետ ճանապարհորդող 10 տարին չլրացած երեխաների համար հարցազրույց և դեսպանատուն ներկայանալ չի պահանջվում, սակայն մնացած բոլոր դիմողների նման, երեխայի համար ևս անհրաժեշտ է լրացնել առցանց դիմումը և վճարել վիզայի միջնորդավճարը՝ ըստ ais.usvisa-info.com կայքի տեղեկությունների: Այս կայքի միջոցով երեխայի համար դուք կկարողանաք ընտրել առանց հարցազրույցի վիզայի ստացման տարբերակը և կարող եք անհրաժեշտ փաստաթղթերը հանձնել Ամիրյան փողոցում գտնվող ՅՈՒՄԱԿՍ-ի գրասենյակ: Կարող եք նաև կից ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր, օրինակ՝ տեղեկանք սեփականության մասին կամ աշխատավայրից: Երբեմն երեխային կամ նրա ծնողներին կարող են հրավիրել դեսպանատուն հարցազրույցի, ինչը լինում է այն դեպքերում, երբ հյուպատոսական պաշտոնյայի մոտ դիմումի հետ կապված հարցեր են առաջանում: Կարծում եմ՝ ընթացակարգերը պարզ են, և  կկարողանաք առանց դժվարությունների հետևել դրանց: Լիահույս եմ, որ ԱՄՆ-ում դուք և ձեր փոքրիկը հաճելի ժամանակ կանցկացնեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում