Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային շրջայցը Արաբկիր վարչական շրջանում սկսվեց Բաղրամյան 42 –ից 46 շենքերի բակից:

Նախկինում բնակիչների կողմից ապօրինի հողազավթած և աղբավայրի վերածված այս տարածքի փոխարեն այսօր բարեկարգ բակ է: Մաքրման աշխատանքներից բացի այստեղ նաև ծառատունկ է իրականացվել:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը ծանոթացավ նաև Հակոբ Հակոբյան փողոցում ընթացող կրպակաշարերի վերանորոգման աշխատանքներին: Առևտրի կետերի արտաքին տեսքն ամբողջությամբ նույնացվել է:

Մերգելյան ինստիտուտի հարակից պուրակում նկատելով որոշ թերություններ` Կարեն Կարապետյանը տնտեսվարողներին հանձնարարեց կատարել վարձակալության պայմանագրային պարտավորությունները` բարեկարգել այգու ողջ տարածքը և հատուկ ուշադրություն դարձնել սիզամարգերի ու ծառերի խնամքին:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը ներկայացրեց նախատեսվող ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Քաղաքապետը հանձնարարեց մեծ ուշադրություն դարձնել բակերի բարեկարգման, կանաչապատման և տնտեսվարողների կողմից այգիների, պուրակների բարեկարգման աշխատանքներին:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի շենքերի մաքրման և բարեկարգման ծրագիրը կենտրոնից կտեղափոխվի նաև մյուս վարչական շրջաններ: Օրինակ Արաբկիրում շենքերի ճակատային մասերի լվացման և մաքրման աշխատանքներ են նախատեսվում Կիևյան փողոցում:

Պատկերը մտահոգիչ էր «Արաբկիր» զբոսայգում: Վարձակալությամբ տրված այգում տնտեսվարողի կողմից բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվում և, Էդուարդ Մուշեղյանի խոսքով, առաջիկայում հնարավոր է, որ այստեղ դադարեցվի վարձակալության պայմանագիրը:

Կիևյան 2 և 4 հասցեներում գտնվող բակը Արաբկիրի օրինակելի բակերից է: Ծանոթանալով համատիրության կողմից իրականացված աշխատանքներին՝ Երևանի քաղաքապետը, խոստացավ, որպես բարեխիղճ համատիրության, նրանց նվիրել խոտհնձող ժամանակակից սարքավորում:

Շրջայցից հետո քաղաքապետն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Ներկայացնելով քաղաքապետարանի և վարչական շրջանների անելիքներն ու պարտականությունները, քաղաքապետը նշել է, որ այդ աշխատանքը պետք է լինի համակարգված. «Եթե համակարգված չաշխատենք, տարեցտարի տեղափոխվող խրոնիկ խնդիրներ ենք ունենալու: Դրա համար պետք է ունենանք միասնական աշխատաոճ, արդյունավետ կառավարում և ճիշտ գնահատենք մեր ձեռքբերումներն ու թերությունները»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով վարչական շրջանի խնդիրներին, քաղաքապետը նախ և առաջ կարևորել է համատիրությունների կայացման գործընթացը, շեշտելով, որ հենց այս օղակի արդյունավետ աշխատանքով է պայմանավորվում շատ ու շատ խնդիրների լուծումը. «Անշուշտ պետք է հարամարավետ միջավայր ստեղծել բնակչի համար, բայց և բնակիչն էլ պետք է իմանա, որ շատ ու շատ խնդիրներ, որոնք առկա են հատկապես բազմաբնակարան շենքերում կարող են լուծվել բացառապես իրենց հետևողականության շնորհիվ: Նրանք պետք է հնարավորին տեղեկացված լինեն համատիրության գործառույթներից, որն, ըստ էության, հենց այն օղակն է, որը ձևավորվում է նրանց կողմից ու պարտավոր է արագ արձագանքել բարձրացվող խնդիրներին: Մենք էլ մեր հերթին պատրաստ ենք աջակցել այն համատիրություններին, որոնք արդեն կայացել են, որպեսզի մյուսներն էլ օրինակ վերցնեն նրանցից»,- նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով վարչական շրջանների զարգացմանը՝ քաղաքապետն առաջարկել է մշակել վարչական շրջանի զարգացման հայեցակարգ, որը կլինի իրատեսական ու փոքրածավալ մի փաստաթուղթ և, ըստ էության, հիմք կհանդիսանա քաղաքի զարգացման գլխավոր պլանի համար, որն էլ կնախանշի այն մոտեցումները, թե ինչպիսին ենք ուզում տեսնել մայրաքաղաքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում