Լոս-Անջելես քաղաքի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշում ավարտվեց Հայաստան – Սալվադոր ընկերական հանդիպումը։ Հայաստանի ընտրանին հաղթեց 4:0 հաշվով:
Արդեն երկրորդ րոպեին Հայաստանի հավաքականն առաջ է անցել հաշվի մեջ: Գրանցվել է ինքնագոլ: Մրցակցի պաշտպաններից Գարսիան գնդակը պատահմամբ ուղարկել է սեփական դարպասը:
8-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը խփեց մեր թիմի երկրորդ գոլն այս խաղում: 69-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը, իսկ 75-ին` Գեղամ Կադիմյանը:
Հավելենք, որ այսպիսով Հայաստանի հավաքականը ավարտեց ԱՄՆ-ում անցկացված ուսումնամարզական հավաքը: