ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը, անդրադառնալով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցին, նշեց, որ վատ է մեզանում ձևավորված այն ավանդույթը, ըստ որի մեր հասարակության մասին գնահատականները պայմանավորում ենք միջազգային կառույցների արած գնահատականներով:
«Եթե Եվրոչինովնիկն ասի, թե ինչ-որ ոլորտում Հայաստանում լավ է, բայց ես, որպես քաղաքացի, դա չտեսնեմ, ուրեմն նրա ասածը ոչ մի արժեք չունի: Վատ է, որ մեր քայլերը պայմանավորում ենք նրանց հայտարարություններով, և ընդունում ենք ՀՀ-ում առկա պրոբլեմները միայն այն ժամանակ, երբ տարբեր օտարերկրյա պաշտոնյաներ, հաճախ առանց տիրապետելու իրավիճակին, գնահատականներ են տալիս»,- նշեց Նռանյանը: