ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը վստահ է, որ Բելգրադում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում ԼՂ խնդիրը թեև ընդգրկված է, սակայն չի քննարկվի: Ավելին` նա համոզված է, որ այդ հարցով զեկուցող ևս չի լինի:
Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս հարցը չի նշանակում, որ ԼՂ հարցը դուրս են հանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների իրավասության շրջանակներից, ինչի մասին հայտարարել է նաև ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը: Նա համոզված է, որ ԵԱՀԿ-ն չպետք է ԼՂ խնդրում հավասար մոտեցում ցուցաբերի, հավասարության նշան դնի ՀՀ և Ադրբեջանի միջև: