2003 թ.-ից սկսած ամեն տարի Հայ երիտասարդական դաշնակցությունը (ՀԵԴ) նախաձեռնում է Փոքր Հայաստանի թաղամասերի մաքրության արշավ Լոս Անջելեսում: Այս տարի արշավի բացումը տեղի է ունեցել մայիսի 10-ին Հոլիվուդի Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանում, որտեղ բանախոսները ողջունեցին Փոքր Հայաստան թաղամասի բարեկարգման աշխատանքներ անցկացնելու նախաձեռնությունը: Այս մասին հաղորդում է «Ասպարէզ» օրաթերթը:
Այս միջոցառումներին սովորաբար մասնակցում է մի քանի հարյուր հայ: Արշավի շնորհիվ հնարավոր է դարձել հավաքել 30 հազար տոննա աղբ, որը կուտակվել էր Փոքր Հայաստան թաղամասում: Այս մասին հայտնել է Լոս Անջելեսի քաղաքային ղեկավարությունը: