ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցում որոշ դրույթներ հնացած են:
«Կարծում եմ՝ ինչի մասին խոսվում է, մենք բազմիցս ենք այդ մասին արտահայտվել: Առավել ևս, կարծես թե հնացած դրույթներ են. երևի զեկույցը վաղ էր կազմվել, դրանից հետո չի նայվել: Այնտեղ արծարծված խնդիրները դրական առումով առաջ են գնացել մեր կողմից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Մարտի 1-ի բացահայտման վերաբերյալ Համմարբերգի գնահատականին, թե անարդյունավետ աշատանք է կատարվել, և մեղավորները պատժված չեն, Սահակյանը նշեց. «Նույն անարդյունավետությունը կա նաև Եվրոպայում, Համմարբերգի երկրում, բոլոր տեղերում կա»: