Ինչպես տեղեկացնում է Newsru.com-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է «արտակարգ դրության» գործողությունը Իրանի հետ հարաբերություններում, որը ավելի քան 30 տարի առաջ հայտարարվել էր նախկին նախագահ Ջիմի Քարտերի կողմից:
Կոնգրես ուղարկված համապատասխան ծանուցման մեջ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ որոշում է ընդունել «ուժի մեջ թողնել 1979 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 12170 հրամանագիրը, որով արտակարգ դրություն էր հայտարարվում ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և էկոնոմիկայի համար բացառիկ սպառնալիքի կապակցությամբ»: Բարաք Օբաման իր որոշումը հիմնավորել է այսպես. «Իրանի հետ մեր հարաբերությունները դեռևս չեն նորմալացել»: