Ծնողների համաշխարհային օրը հռչակվել է ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանում 2012թ. սեպտեմբերին: 2013 թվականից սկսած՝ ամեն տարի այն նշվում է հունիսի 1-ին՝ «ի պատիվ ամբողջ աշխարհի ծնողների»: Այս մասին հայտնում է calend.ru-ն:
Տոնի նպատակն է մոլորակի բնակիչներին հիշեցնել համամարդկային արժեքների, այդ արժեքները պաշտպանելու և որպես ամուր և բարոյական ընտանիքի հիմք հաստատելու մասին:
ՄԱԿ ԳԱ-ն կազմակերպության անդամ բոլոր երկրներին կոչ է անում միանալ տոնակատարությանը, այն նշել «քաղաքացիական հասարակության հետ բազմակողմանի գործընկերության հարաբերությունների շրջանակներում՝ ներգրավելով երիտասարդությանն ու երեխաներին»: