Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, Վրաստանի նախկին պաշտպանության նախարար, «Վրացական կուսակցության» առաջնորդներից Իրակլի Օքրուաշվիլին քննադատել է Ռուսաստանին ու ԱՄՆ-ին.
«Միգուցե դա նորություն կհնչի, բանց մենք պատրաստվում ենք իշխանության գալ և փակել ծորակը: Վերջինս գտնվում է Թբիլիսիի Դիգոմի շրջանում, ուր տեղակայված է ԱՄՆ դեսպանատունը: Հենց այնտեղից էլ գալիս է հասարակությանը թունավորող հոսքը: Մայիսի 16-ին մենք ակցիաներ կիրականացնենք ԱՄՆ դեսպանատան մոտ։
Եթե ռուսները խլում են մեր տարածքները, ապա ամերիկացիները խլում են մեր ազատությունը: Հետևաբար եթե մենք ազատություն չունենանք, երբեք չենք կարող օգտագործել մեր տարածքները»:
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Վրաստանի «Ազգային ժողով» կուսակցության ներկայացուցիչ Էլիզբար Ջավելիձեն Իրակլի Օքրուաշվիլիին մեղադրել է իր իրական ծագումը թաքցնելու և ազգանունը փոխելու մեջ` ընդգծելով, որ նրա հոր ազգանունը Ոսկանյան է: