
«Մերսեդես»-ի բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը նվաճել է «Ֆորմուլա-1»-ի Մոնակոյի Գրան պրին: Երկրորդ տեղում է «Ռեդ Բուլի»-ի ավտոարշավորդ Դանիել Ռիկյարդոն: Եռյակը եզրափակել է «Ֆորս Ինդիա»-ի ներկայացուցիչ, մեքսիկացի Սերխիո Պերեսը:
Ֆորմուլա-1, Մոնակոյի Գրան պրի
- Հեմիլթոն (Մեծ Բրիտանիա, «Մերսեդես»)
- Ռիկյարդո (Ավստրալիա, «Ռեդ Բուլ»)
- Պերես (Մեքսիկա, «Ֆորս Ինդիա»)
- Ֆետել (Գերմանիա, «Ֆերարի»)
- Ալոնսո (Իսպանիա, «Մաքլարեն»)
- Հյուլկենբերգ (Գերմանիա, «Ֆորս Ինդիա»)
- Ռոսբերգ (Գերմանիա, «Մերսեդես»)
- Սայնս (Իսպանիա, «Տորո Ռոսո»)
- Բաթոն (Մեծ Բրիտանիա, «Մաքլարեն»)
- Մասա (Բրազիլիա, «Ուիլիամս»)