Արևահարությունը դա ջերմային հարվածի հատուկ տեսակ է: Դա հիվանդագին վիճակ է, որն առաջանում է բաց գլխին արևի լույսի շարունակական ազդեցության հետևանքով և ուղեկցվում է գլխուղեղի աշխատանքի խանգարումով: Այն ուղեկցվում է գլխացավով, սրտխառնոցով, թուլությամբ, շնչառության և զարկերակի արագացմամբ, բիբերի լայնացմամբ, ականջներում աղմուկով, ժամանակավոր ուշագնացությամբ:
Արևն առավել վտանգավոր է տարեց մարդկանց, երեխաների, սրտի հիվանդություններ ունեցողների, շաքարախտով հիվանդների և գեր մարդկանց համար, հայտնում է healthinfo.ua-ն:
Խորհուրդ 1. Խուսափեք ժամը 12-ից 16-ը փողոցում գտնվելուց: Մի մնացեք արևի ուղիղ ճառագայթների տակ:
Խորհուրդ 2. Ամռանը ընտրեք բաց գույնի լայն հագուստ՝ բնական և թեթև կտորներից:
Խորհուրդ 3. Երբեք մի մոռացեք գլխարկների մասին ձեր և ձեր երեխաների համար: Հատկապես ռիսկային խմբում են գտնվում բաց գույնի մազերով մարդիկ:
Խորհուրդ 4. Պարբերաբար խմեք ջուր կամ թեյ, որոնք օգնում են օրգանիզմում պահպանել հեղուկի քանակը:
Խորհուրդ 5. Շենքի ներսում գտնվելու ժամանակ՝ ստեղծեք բարձր խոնավություն: Խուսափեք հասարակական տրանսպորտից: