Ամերիկյան Ջորջիա նահանգում 91 տարեկան հասակում վախճանվել է CNN հեռուստաալիքի հիմնադիրներից Բերթ Ռայնհարդտը: Ռայնհարդտի դստեր` Շերիլի խոսքերով, հայրը մահացել է ուղեղի կաթվածից հետո առաջացած բարդություններից հետևանքով:
Այս կապակցությամբ Թերներն ասել է, որ Ռայնհարդտն ուներ հմուտ կառավարչի տաղանդ: Նա բաց չէր թողնում և ոչ մի կարևոր սյուժե, սակայն կարողանում էր տեղավորվել նախապես սահմանված բյուջեում:
Ժամանակին` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Ռայնդհարտը եղել է ռազմական լրագրող, աշխատել մի շարք կարևոր ընկերություններում: CNN-ի ստեղծման աշխատանքները Ռայնդհարտն ու Թեդ Թերները սկսել են 1979 թ.: