Tuesday, 09 06 2026
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է

Ով է տարվա բժիշկը՝ պարզ կլինի հունիսի 21-ին

Այս տարի ՀՀ առողջապահության նախարարի ապրիլի 12-ի հրամանով «Տարվա բժիշկ» հանրապետական մրցույթ կանցկացվի հունիսի 21-ին` Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Տասնչորս անվանակարգեր կլինեն, այդ թվում` «Տարվա բժշկական հաստատության ղեկավար», «Տարվա տեղամասային բժիշկ», «Տարվա մանկաբույժ», «Տարվա վիրաբույժ», հատուկ անվանակարգ և այլն

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց մրցանակաբաշխության նպատակը, այն է՝ խրախուսել առողջապահության համակարգի արժանի ներկայացուցիչներին, բարձրացնել նրանց վարկը: Նրա խոսքերով` վերջին տարիներին բժշկի վարկն այն չէ, ինչ նախկինում էր և կա դրա բարձրացման անհրաժեշտություն:

Մասնակցելու հայտ ներկայացրել են մի քանի հարյուր թեկնածուներ:

Բանախոսը նշեց նաև, որ ոչ բոլոր բժիշկներն են մասնակցության հայտ ներկայացրել, կան կլինիկաներ, որոնք նպատակահարմար չեն գտել մասնակցել մրցույթին, բայց մյուս տարի մասնակիցիների թիվն ավելի կմեծանա: Սամվել Սողոմոնյանի խոսքերով` պետբյուջեից որևէ գումար չի հատկացվել մրցանակաբաշխության կազմակերպման համար:

Մրցանակաբաշխության գեղարվեստական մասն իրականացրել է Սուրեն Թադևոսյանը, ով ևս մասնակցում էր ասուլիսին։ Նա նշեց, որ սա «ոչ շաբլոն» մրցանակաբաշխություն է, որին իրենք շատ լուրջ են պատրաստվում: «Մենք կփորձենք մի փոքր զարմացնել, ուրախացնել մեր բժիշկներին»,- ասաց նա` հավելելով, որ միջոցառումը հետաքրքիր կլինի՝ հանրապետության լավագույն երգիչների մասնակցությամբ։ Բեմի ձևավորումն, ըստ նրա, նույնպես հետաքրքիր է լինելու:

Հարցին, թե ինչպես է հանձնաժողովը հայտ ներկայացրած բժշիկներից ընտրություն կատարում, Սամվել Սողոմոնյանը պատասխանեց, որ նախ՝ թեկնածուն պետք ունենա առնվազն տասը տարվա աշխատանքային փորձ, չպետք է ունենա վարչական կարգապահական տույժեր, նա պետք է ճանաչում ունենա առողջապահական համակարգում, ազգաբնակչության շրջանում, պետք է իր փորձն ու գիտելիքները փոխանցող լինի, պետք է հստակ բժշկական մասնագիտական ցուցանիշներ ունենա և այլն:

Իսկ այն հարցին, թե ընտրություն կատարելիս հարցում անցկացվե՞լ է ազգաբնակչության շրջանում, նա զարմացավ, թե ինչպես կարելի է հարցումների նկատմամբ վստահություն ունենալ:

Սամվել Սողոմոնյանը նաև հավելեց, որ հետխորհրդային հանրապետություններում բոլորն ունեն համանման մրցանակաբաշխություն, Ռուսաստանը նույնպես ունի։

Նա հավաստիացրեց, որ մրցույթը թափանցիկ է, բաց, և իրոք արժանիներն են հաղթողներ ճանաչվելու, այնպիսի բժիշկներ, որ որևէ մեկի մոտ կասկած չի առաջանա:

Մրցույթը դրամական պարգև չի նախատեսում, կլինի արձանիկ և հավաստագիր:

Մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփել է ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված կենտրոնական հանձնաժողովը, որը փակ գաղտնի քվերակությամբ որոշել է յուրաքանչյուր անվանակարգում մրցույթի հաղթողին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում