Միլանի «Ինտեր»-ի և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաջողություն է մաղթել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին։
Ինչպես գիտեք, ֆուտբոլի աշխարհի 2006թ․ առաջնության եզրափակչում Մատերացին լրացուցիչ ժամանակում ստադրել էր Զիդանին, որից հետո վերջինս գլխի հարվածով տապալել էր իտալացուն։ Զիդանը կարմիր քարտ ստացավ, իսկ Իտալիայի հավաքականը հաղթեց հետխաղյա 11մ հարվածաշարով։
«Չեմպիոնների լիգայի եզրափակչում սատարում եմ Զիդանին, քանի որ 2001/02թթ մրցաշրջանում Սիմեոնեն ինձ զրկել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսից»,- Մատերացիի խոսքերը մեջբերում է Premium Sports-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է վաղը՝ մայիսի 28-ին։ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում հանդիպելու են մադրիդյան 2 թիմեր՝ «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն։








































