Դամասկոսը չի համաձայնի Սիրիայի հյուսիսում դաշնային քրդական տարածաշրջանի ստեղծմանը։ Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը։
«Մենք մշտապես կրկնում ենք, որ այդ ճգնաժամի լուծումը կարող է լինել միայն միջսիրիական, այն պետք է դառնա երկրի ղեկավարության և նրա ժողովրդի միջև պայմանավորվածությունների արդյունք»,- ասել է նա՝ հավելելով, որ քաղաքական կարգավորումը հիմնվում է երկրի ամողջականության ու ինքնիշխանության վրա, ինչը բացառում է երկրի մասնատումը։
Սիրիայի հյուսիսում դաշնային տարածաշրջանի ստեղծման մասին քրդերը հայտարարել էին մարտի կեսին։ Մի քանի օր առաջ նրանք ցանկություն էին հայտնել դաշնությունում ներառելու Ռաքքան՝ գրոհայինների «մայրաքաղաքը»։










































