Tuesday, 09 06 2026
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում

Ucom-ի և World Vision-ի համատեղ ծրագրի շնորհիվ սահմանամերձ գյուղի ևս մեկ ընտանիք կունենա կայուն եկամուտ

38-ամյա Տավուշի մարզի բնակիչ Մարտունի խնամքին են մնացել 4 անչափահաս երեխաները՝ 9- ամյա Ելենան, 8-ամյա Արշալույսը, 7-ամյա Անգելինան և 6-ամյա էմմին: Մոր հեռանալուց հետո երեխաները մնացել են հոր և Ելենա տատիկի խնամքին: Ընտանիքի միակ ֆինանսական աղբյուրը ընտանեկան նպաստն է և տատիկի թոշակը, որը չի բավականացնում երեխանների սննդի և հագուստի համար: Մարտունը զբաղվում է հողագործությամբ և մանր անասնապահությամբ: Երեխաները հաճախում են դպրոց, ունեն շատ նախասիրություններ, սիրում են երգել և պարել, սակայն գումար չունենալու պատճառով չեն կարողանում հաճախել խմբակներ:

«Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական ծրագրի շրջանակներում աջակցությունն այս անգամ տրամադրվել է Տավուշի մարզի Բաղանիս սահմանապահ գյուղում բնակվող ընտանիքին: Ծրագրի նպատակն է՝ ստեղծելով կայուն եկամուտ ստանալու հնարավորություն՝ միավորել ընտանիքը և երեխաների համար ապահովել կայուն ապրուստ:

«Մենք իբրև բարեգործական կազմակերպություն և կորպորատիվ գործընկերներ պետք է աջակցություն ցուցաբերենք այս ընտանիքներին, քանի որ նրանք ոչ միայն ապրում են այս տարածաշրջանում այլև այս ընտանիքներում մեծանում են մեր ապագա զինվորները և հայրենիքի սահմանը պահողները», – World Vision կազմակերպության Տավուշի մարզի երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի համակարգող Կարո Կարապետյանը:

«Այս ծրագիրը հնարավորություն է տալիս Ucom-ի շարժական հեռախոսակապից օգտվող յուրաքանչյուր բաժանորդի իր ներդրումն ունենալ հայրենիքի հզորացման գործում: Ucom հիմնադրամն իր հերթին կրկնապատկում է գումարը և ուղղում կարիքավոր ընտանիքներին: Այս ծրագրի միջոցով ստեղծվում է մի ամուր հիմք, որը կայունություն է տալիս գյուղացուն և կապում իր հողի հետ», – նշեց Ucom հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:

Տատիկի հոգսը թեթևացնելու, ընթանիքի կոմունալ-կենցաղային պայմանները բարելավելու նպատակով Ծրագրի շրջանակներում Մարտունի ընտանիքին տրամադրվել է լվացքի մեքենա, սառնարան, և գրասեղան, ինչպես նաև սնունդ և հագուստ, իսկ ընտանիքի համար կայուն եկամուտ ապահովելու նպատակով նրանց տրամադրվել է երկու գլուխ խոզի խոճկոր ու կեր:

«Ես ամեն ինչ անում եմ, որ երեխաները մաքուր գնան դասի, ոչ մի բանի կարիք չունենան, բայց ուժս չի հերիքում: Հիմա ավելի հեշտ կլինի, արդեն գործս կթեթևանա: Երեխաներն էլ են ինձ օգնում, շատ խելոք ու լսող երեխեք են», – նշում է Ելենա տատիկը:

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրը Ucom-ի շարժական ձայնային կապի բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 200 կամ 500 դրամ՝ SMS ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին: Ամսվա վերջում Ucom Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը և ուղղում այն ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքները ստանում են միջոցներ և սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու և երեխաներին ընտանիքում մեծացնելու հնարավորություն են ընձեռում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում