Tuesday, 09 06 2026
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար

Երկաթուղային և հայ-ռուսական «ռազմավարական» հարաբերությունները

Սերժ Սարգսյանն երեկ ընդունեց հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած ռուսական պետկորպորացիայի «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին:  Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ համագործակցության զարգացումը համարում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ։

Գույք՝ պարտքի դիմաց

Սերժ Սարգսյանը թերևս ճիշտ է, որ  զուգահեռներ է տանում «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ համագործակցության զարգացման և հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների միջև։ Տեսնենք, թե ինչպիսի՞ համագործակցությամ մասին է խոսքը։

Այս «համագործակցությունը»  սկիզբ է առել 2008թ․-ին, երբ ՀՀ-ն «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանն է հանձնում հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը 30 տարի ժամկետով։ Նորություն չէ, որ ըստ Հայաստանի և ռուսական ընկերության միջև կնքված պայմանագրի, Հայաստանը պետք է փոխհատուցի ուղևորափոխադրումներից կրած վնասը, որը,այս պահի դրությամբ, ըստ ռուսական ընկերության կազմում է 9 միլիարդ դրամ։

Ըստ հրապարակված տվյալների միմիայն 2015թ․-ին ՀՀ պետական բյուջեից այս ընկերության կրած վնասի համար ռուսական ընկերությունը ստացել է 588,4 միլիոն դրամ կամ 1,2 միլիոն դոլար։ 2016թ․-ին նախատեսվում է, որ բյուջեից «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կրած վնասը կփոխհատուցվի 350 միլիոն դրամի կամ 721 հազար դոլարի չափով։

Տեսնելով, որ 2 տարվա ընթացքում ՀՀ-ն ռուսական ընկերությանը վնասներ է փոխհատուցել մոտ 2 միլիոն դոլարի չափով՝ փաստացի կարող ենք զուգահեռները տանել և պատկերացում կազմել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մասին։ Ստացվում է, որ այս համագործակցության ընթացքում մենք պարտքի դիմաց ինչ-որ գույք են հանձնում, այդ գույքի միջոցով միշտ ինչ-որ անհասկանալի ճանապարհով պարտք ենք կուտակում Ռուսաստանին և այդ պարտքի դիմաց կրկին գույք ենք փոխանցում: Պարտքային այս փակ շրջանը տևում է արդեն 15 տարի։

Ինչպե՞ս են գոյանում վնասները

Հիշեցնենք, որ 2008թ․-ին կառավարության հետ կնքած կոնցեսիոն պայմանագրի համաձայն, «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանում ավելի քան 570 միլիոն դոլարի ներդրում իրականացնելու պարտավորություն է ստանձնել։ Ընկերության պնդմամբ այսօրվա դրությամբ այդ ներդրումների կեսն արդեն արվել է։

Սակայն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վեցամսյա ուսումնասիրությունից հետո եզրակացրել է, որ Հայաստանում մենաշնորհային դիրք ունեցող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը չարաշահումներով է աշխատում: Ներկայացվող 250 միլիոն դոլարի ներդրումներն իրականում ուռճացված են, ծառայությունների ու ապրանքների գնումներն իրականացվում են Հայաստանի օրենսդրության խախտումներով։

Մասնավորապես, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը «Ազատության» հետ զրույցում օրինակ է բերում Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում արտադրամասի կառուցումը, որտեղ մոտ հարյուր միլիոն դրամ է ծախսվել շինարարական աշխատանքների համար, մոտ երեք հարյուր միլիոն դրամի համապատասխան սարքավորումներ են ձեռք բերել, որպեսզի անվազույգերի նորոգումը իրականացվի Հայաստանում: Մինչդեռ, ըստ Շաբոյանի արտադրամասը կառուցելուց հետո անվազույգերը կրկին նորոգվում են արտերկրում:

Ստացվում է, որ եթե չլիներ 400 միլիոնանոց Գյումրիի դեպոն 2016թ․-ին ՀՀ բյուջեն կարող էր և ոչ մի վնաս չփոխհատուցել:

РЖД-ն՝ Ադրբեջանին

Ինչպես նախկինում հայտնել էինք, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության արդեն նախկին նախագահ Վլադիմիր Յակունինը հայտարարել էր, որ այդ կազմակերպությունը մտադիր չէ գումարներ ներդնել Հայաստան-Իրան երկաթգծում: Ավելին, ռուսական կողմը որոշվել էր ներդրումներ կատարել դրան մրցակից Ադրբեջան-Իրան երկաթուղու կառուցման մեջ:

Արդյունքում, Իրանը Ադրբեջանի հետ կկապվի երկաթուղով, ինչը միջազգային բեռնափոխադրումների համար ընդհանրապես իմաստազուրկ կդարձնի Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը՝ էլ ավելի խորը տնտեսական շրջափակման մեջ դնելով Հայաստանը:

 

Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում