Tuesday, 09 06 2026
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է

Հայաստանի իշխանությունն իրեն պահում է հայրենիքը լքող մարդու տրամաբանությամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը:

 – Պարոն Սարգսյան, «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերն ու Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նախօրեին Մոսկվայում քննարկել են «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ռուսական «Գազպրոմի» մասնաբաժնի ավելացման հարցը՝ 80-ից մինչև 100 տոկոս: Ի՞նչ եք կարծում ո՞վ է նախաձեռնել այդ բանակցությունները: Կարո՞ղ էր Մոսկվան Հայաստանին պարտադրել գնալ «ՀայՌուսգազարդում» իր ունեցած 20 տոկոսը վաճառելու քայլին:

 – Ես գտնում եմ, որ շատ վատ կլինի, եթե Հայաստանի իշխանությունները ռուսական իշխանությունների պարտադրանքով որոշեն «Գազպրոմին» վաճառել այս երկրի սեփականությունը հանդիսացող 20 տոկոսը: Այդ 20 տոկոսը նման է Կենտրոնական բանկում պահուստային ֆոնդով դրված ոսկուն, որն ապագա սերունդներինն է: Հայաստանը փոխանակ մտածի իր էներգետիկ ռեսուրսները հզորացնելու, ետ բերելու մասին՝ դարձնի 30, 40, 50 տոկոս, մտածում է ինչպես անի վաճառի, դրանից էլ վերջին օգուտը քաղի` այնպես, ինչպես այսօր վարվում են մեր շատ հայրենակիցներ իրենց եղած-չեղածը վաճառել-հեռանալով երկրից: Այս իշխանությունների պահվածքը հիշեցնում է հայրենիքը լքող մարդու պահվածքը:

 – Այսինքն` Դուք կարծում եք, որ Ռուսաստանը Հայաստանին պարտադրե՞լ է վաճառել այդ 20 տոկոսը:

 – Ռուսաստանն այսօր մեկ միլիարդի զենք է վաճառում Ադրբեջանին, ընդ որում` այդ տեխնիկան գործող պատերազմների ընթացքում հենց տարածքներ գրավելու համար է, և բոլորին էլ ակնհայտ է, թե Ադրբեջանն այն ում դեմ է գործադրելու: Ակնհայտ է, որ այդ զենքն ուղղված չէ Իրանի կամ Թուրքիայի դեմ: Ռուսաստանն ուղղակի չոր ու կոպիտ շարժումներով, սեփական շահերից ելնելով, ոչնչի առաջ կանգ չառնելով` որևէ խնդիր չի լուծում որպես Հայաստանի գործընկեր, որպես ԱՊՀ անդամ երկիր: Այնպես որ, այս վերաբերմունքից կարելի է մի եզրակացություն անել, որ այո՛, ռուսական իշխանությունները պարտադրում են, թե՛ «Գազպրոմի» 20 տոկոսի մասով, որպեսզի գազի գինը չբարձրացնեն, թե՛ Հրազդան կասկադի մասով: Տեղեկություններ կան, որ ռուսներն ուզում են ատոմակայան կառուցել Հայաստանում, բայց տեսականորեն ուզելով հանդերձ` խանգարում են ուրիշների մտնելուն, այնպես որ, ես կարծում եմ, որ այո՛, կարող է պարտադրանք լինել: Չեմ բացառում նաև, որ Հայաստանի իշխանություններն ինքնակամ գնան դրան` հասարակության լայն զանգվածների սոցիալական ընդվզում թույլ չտալու համար:

 – Իսկ այդ պարտադրանքը և ընդհանրապես` վերջին շրջանում Ռուսաստանի անհանդուրժող վերաբերմունքն ուղղված է Եվրամիության հետ Հայաստանի Ասոցացման պայմանագրի ստորագրումը վիժեցնելո՞ւն:

 – Իմ կարծիքով` Ռուսաստանի պահվածքն ունի նաև այդ հեռահար նպատակը: Այս առումով Հայաստանի իշխանությունները պետք է հստակ կողմնորոշվեն. ակնհայտ է, որ և-և տարբերակը չի գործելու, որ հենց Ռուսաստանը չի թողնելու, որ և-և տարբերակն աշխատի: Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագրի կողմնակից են, որ Հայաստանի ապագան տեսնում են Եվրոպայում: Չնայած Հայաստանի իշխանությունները շատ բաներ են խոստացել և չեն կատարել, այնպես որ, չեմ զարմանա, որ այս խոստացածն էլ չկատարեն:

 – Հայաստանի իշխանությունները, ըստ տեղեկությունների, բանակցում են ամերիկյան ContourGlobal ընկերության հետ՝ Որոտանի կասկադը սեփականաշնորհելու շուրջ: Կարծում եք` Երևանը փորձում է հավասարակշռե՞լ Հայաստանի էներգետիկ ասպարեզում ռուսական ներկայությունը:

– Ես, ընդհանրապես, կարծում եմ, որ Որոտան կասկադը` որպես լիարժեք էժան էլեկտրաէներգիա արտադրող (ի տարբերություն ԱԷԿ-ի, որն ավելի թանկ էլեկտրաէներգիա է արտադրում), Հայաստանի իշխանություններն այս փուլում գոնե չպիտի սեփականաշնորհեն: Իսկ եթե սեփականաշնորհելու են, միանշանակ չպետք է տրամադրեն ռուսական որևէ ընկերության, որովհետև իսկապես էներգետիկ դիվերսիֆիկացիան ոչ միայն վերաբերում է էներգիայի արտադրման տեսակներին` հիդրոյով, ջերմայինով կամ ատոմայինով, այլ նաև այն պետություններին, որոնք Հայաստանում մենաշնորհային են դառնում տարբեր ոլորտներում` սկսած էներգետիկայից, որն ամենակարևորն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում