Այսուհետ Երևանում ևս կգործի Microsoft-ի ինովացիոն կենտրոն: Ինչպես տեղեկացնում է կենտրոնի Ծրագրի ղեկավար Եվա Հյուսյանը, այսօր աշխարհում գործում են նման շուրջ 90 տեխնոլոգիական կենտրոններ, որոնք նորարարության խթանման և ստեղծագործական մտքի զարգացման ծառայություններ են մատուցում:
Մինչ նախատեսված պաշտոնական միջոցառման մեկնարկը, հրավիրված բարձրաստիճան հյուրերը ծանոթացան նոր դասասենյակներին, զրուցեցին ուսանողների և աշխատակիցների հետ. «Դժվարանում եմ խոսել այս կենտրոնի արդյունավետության մասին, բայց վստահ եմ, որ այն դրական ազդեցություն կունենա թե՛ անհատների, թե՛ խմբերի գործունեության վրա»,- նշեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:
Ելույթներից հետո ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր «Microsoft RA» ընկերության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև: Ավելացնենք, որ կենտրոնը իր գործունեությունը կիրականցնի ՀՊՃՀ 10-րդ մասնաշենքում, 6-րդ հարկում: