Ավելի քան 150 բժիշկներ դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ խնդրելով Գունտանամոյի բանտում անկախ բժշկական հետազոտություն անցկացնել:
Առնվազն 100 բանտարկյալներ շարունակում են հացադուլը՝ ի նշան բողոքի բանտային պայմանների դեմ:
Ավելի վաղ 13 ձերբակալվածներ նամակ են հրապարակել՝ հայտնելով, որ չեն վստահում ռազմական բժիշկներին, որոնք նրանց հարկադրում են ուտել:
Ինչպես նշվում է բժիշկների նամակում՝ «քանի որ կալանավորները չեն վստահում ռազմական բժիշկներին, նրանք, ամենայն հավանականությամբ, չեն կատարի իրենց պահանջները»:
Նշվում է, որ կալանավորները անկախ բժշկական հետազոտության իրավունք ունեն՝ համաձայն ՄԱԿ-ի և Համաշխարհային բժշկական ասոցիացիայի օրենքի:










































