Թեհրանը համագործակցում է «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ, որպեսզի Աֆղանստանի հետ սահմանում բուֆերային գոտի ստեղծի և թույլ չտա ԴԱԻՇ-ի զինյալներին թափանցել Իրան, հայտնում է Foreign Policy պարբերականը:
Թեհրանն այժմ գտնում է, որ «Թալիբան»-ը շատ ավելի պակաս սպառնալիք է, քան ԴԱԻՇ-ը, որն Աֆղանստանում ունի մոտ 3 հազար զինյալ:
Մի այլ աղբյուր հայտնել է, որ Իրանն արդեն ֆինանսական օգնություն է հատկացնում իր սահմաններում կենտրոնացած թալիբներին, և նրանց որոշ քանակի զենք է տալիս:










































