Ճապոնիայի կայսր Ակիհիտոն և կայսրուհի Միտիկոն չորեքշաբթի օրը ժամանել են Ֆուկուսիմա պրեֆեկտուրա, որն ամենաշատն է տուժել մարտի 11-ի ավերիչ երկրաշարժից, դրան հաջորդած ցունամիից և ատոմակայանի վթարից: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Կայսերական ընտանիքը Ճապոնիայի մայրաքաղաքից մեկնել է Ֆուկուսիմայի Սոմա քաղաք, որտեղ հանդիպումներ է ունենալու այդ պրեֆեկտուրայի նահանգապետի և տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այցելությունը կապված է մարտյան երկրաշարժի երկրորդ ամսվա սգո արարողությունների հետ: