Դորտմունդի «Բորուսիա»-ն պատրաստվում է ձեռք բերել «Չելսի»-ի հարձակվող Ռոմելա Լուկակուի տրանսֆերը: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Բելգիացի ֆուտբոլիստը պետք է փոխարինի Ռոբերտ Լևանդովսկիին, ով կլքի ակումբը հաջորդ ամռանը: Լուկակուի տրանսֆերը 18-22 մլն եվրո է գնահատվում:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 35 հանդիպումների, 17 գոլ խփել և 7 արդյունավետ փոխանցում կատարել: