Friday, 29 03 2024
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Ֆորսն ու մաժորը

Թեև խորհրդարանի հերթական ընտրության «ականջներն» արդեն սկսել են ակնհայտորեն երևալ ներքաղաքական գործընթացների հետևից, այդուհանդերձ այդ գործընթացների հետ կապված հաճախակի տրվող հարցերից մեկը շարունակում է մնալ այն, թե արդյո՞ք Հայաստանում մինչև հերթական ընտրությունը կլինի ֆորս-մաժոր և կհանգեցնի արտահերթ ընտրության:
Այդ հարցին քաղաքական ուժերը կամ տալիս են անորոշ պատասխան, կամ որոշակիորեն ասում են, թե ֆորս-մաժորն անիրական է: Եվ տրամաբանությունն էլ կարծես թե հուշում է, որ Հայաստանում իրապես չկա ֆորս-մաժորի որևէ նախադրյալ:

Ինչ խոսք, եթե Հայաստանի ներքին կյանքը թելադրվեր հանրային պահանջարկով, ապա իրավիճակը տեղով ֆորսմաժորային է. սոցիալական իրավիճակը բարդանում է գների անընդհատ աճի և եկամուտների անշարժության հետևանքով, իրավունքի հարթության վրա շարունակվում են համատարած խախտումները, երկիրը շարունակում է գոյատևել տնտեսական և քաղաքական մենաշնորհների, բիզնեսի և իշխանության հանցավոր սերտաճման պայմաններում:

Ցանկացած այլ երկրում դա արդեն ոչ թե մեկ, այլ մի քանի ֆորս-մաժորի նախադրյալ է: Սակայն Հայաստանում գործում է բոլորովին այլ տրամաբանություն: Հայաստանում հասարակության հոգսերը, պահանջներն ու ցանկությունները, ակնկալիքներն ու կարծիքը գրեթե ոչ մի առարկայական նշանակություն չունեն ներքաղաքական զարգացումների վրա, իսկ եթե ստանում են նշանակություն, ապա միայն ընտրական փուլերում: Հետևաբար, Հայաստանում ոչ թե հասարակության վիճակը կարող է բերել ֆորս-մաժորի, այլ ֆորս-մաժորը կարող է հասարակությանը բերել ինչ-որ վիճակի: Իսկ այդ դեպքում ի՞նչն է ունակ Հայաստանում ֆորս-մաժոր առաջացնել: Դրան ունակ է ընտրական փուլը, եթե այդ փուլին մասնակցում է բավական կայուն և ամուր ընդդիմադիր ուժ, որը հանրության մոտ կարողանում է որոշակի հավատ առաջացնել ստեղծված իշխանական մեքենայի դեմ արդյունավետ պայքարի առումով:

Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում եղել է այդպիսի, թերևս, երկու դեպք` 1996 և 2008 թվականներ: Այդ դեպքերը իրենց էությամբ, կառուցվածքով և բովանդակությամբ, ինչպես նաև զուտ արժեքա-հոգեբանական լիցքերի առումով բավականաչափ տարբեր էին, բայց երկու դեպքում էլ կար ուժեղ ընդդիմադիր գործոն, որը երկրում կարողացավ ֆորս-մաժորի իրավիճակ առաջացնել: Բայց այդ ֆորս-մաժորի առանձնահատկությունն այն է, որ դրանք ընտրական կամ հետընտրական ֆորս-մաժորներ էին, որոնք ընտրության հետևանք էին, բայց որպես արդյունք չբերեցին նոր ընտրության: Ֆորս-մաժորի նախադրյալի մյուս պարագան ներիշխանական պրոցեսներն են, ինտրիգներն ու հեղաշրջման փորձը:

Այդ տեսանկյունից Հայաստանն ունի 1997-98 թվականների օրինակը, երբ Հայաստանի իշխանությունը բավականին բևեռացվել էր, կային իշխանության մի քանի կենտրոններ, ինչն էլ ի վերջո հանգեցրեց արտահերթ ընտրության: Ահա հենց այդ ֆորս-մաժորի տարբերակն է, որ Հայաստանում տեղ է գտել որպես ընտրություն առաջացնող, արտահերթ ընտրության բերող: Սակայն այդ առումով, ներկայիս իշխանական բուրգում առկա մթնոլորտը, թերևս, շատ է հեռու այդօրինակ իրողության կրկնության համար: Ներկայիս իշխանական բուրգում նախևառաջ կան ուժեղ անհատներ, ի տարբերություն 1997-98 թվականների վիճակի:

Ներկայիս բուրգում կա մարդ, որը գագաթին է, և կա մոխրագույն մի զանգված, որը ամբողջությամբ սպասարկում է այդ մարդուն: Կան հավակնություններ ունեցողներ, սակայն այդ հավակնությունները համարժեք չեն դրանց կրողների անհատական որակներին: Այդ որակները կառուցված են միայն տիրոջը ենթարկվելու, իսկ նրա թուլանալու դեպքում էլ նոր տեր որոնելու բնազդների վրա: Այդ մարդիկ տեր կարող են լինել միայն ունեցվածքի, շարժական կամ անշարժ գույքի, անշունչ առարկաների, կամ էլ տեր կարող են լինել միայն քաղաքացիների, որոնք այն աստիճան են զրկվում իրավունքից, որ վերածվում են գույքի, անշունչ առարկայի: Հետևաբար, իշխանության ներսում այսօր պարզապես չկա այն ֆիզիկական ռեսուրսը, որը կարող էր առաջացնել արտահերթ ընտրության բերող ֆորս-մաժորի նախադրյալ:

Բայց կա նաև ֆորս-մաժորի երրորդ տարբերակը` արտաքին միջամտությունը: Այդ տարբերակը Հայաստանում երբեք չի գործել: Այն գուցե ինչ-որ կերպ դիրքորոշվել է ներքին երկու տարբերակների դրսևորման հանդեպ` օժանդակելով կամ տոն չտալով դրանց ընթացքին: Դա այլ հարց է: Բայց ինքնին, որպես առաջնային, այսպես ասած` նախաձեռնող գործոն արտաքին միջամտություն Հայաստանում ֆորսմաժորային զարգացում առաջացնելու առումով չի եղել: Ու թերևս հենց այդ տարբերակի առումով էլ ամենադժվարն է պատասխանելը, թե կլինի՞ արդյոք:

Բանն այն է, որ դա կախված է աշխարհաքաղաքական կենտրոնների փոխհարաբերությունից, նրանց առաջնահերթություններից, այդ առաջնահերթությունների աշխարհագրությունից, թե որքանով են դրանք կապված Հայաստանի հետ, այդ կապերը ինչքանով են սերտ, ուղղակի կամ անուղղակի: Կա լրացուցիչ այլ հարցերի ամբողջություն, որոնց տիրապետելու պարագայում է միայն հնարավոր պատասխանել ֆորս-մաժորի նախադրյալ առաջ բերելու ունակ այդ երրորդ գործոնի հավանականության մասին հարցին:

Մինչդեռ, գործնականում անհնար է փորձագիտական մակարդակով բավականաչափ տիրապետել այդ հարցերի համալիրին` թեկուզ այն պարզ պատճառով, որ շատ լայն ու ընդգրկուն լինելով, այն աշխարհաքաղաքական շարժերը, որոնցով պայմանավորված է արտաքին գործոնի առարկայացումը, մշտական դինամիկայի մեջ են և գրեթ երբեք չեն ունենում մի որևէ իրավիճակի հստակ արձանագրում: Այլ կերպ ասած` դրանք ֆիքսելը բավական բարդ է, հետևաբար բավական բարդ է դրանց հիման վրա ներքաղաքական զարգացումների եզրակացություն անելը: Կարելի է միայն ասել, որ տվյալ պահին այդ գործոնի հավանականությունը գրեթե զրոյական է, բայց չի կարելի ասել, թե երբ և ինչ կլինի հետո: Ու թերևս հենց այդ գործոնի համանման ընկալումն է, որ մշտապես արթուն է պահում ֆորս-մաժորի մասին հարցը, քանի որ եթե խնդիրը լիներ միայն ներքին դաշտում, ապա հարցը վաղուց արդեն կլիներ փակված: Այդ իմաստով իրավիճակը մտահոգիչ է, քանի որ Հայաստանի ներքին զարգացումները զգալի կախվածության մեջ են հայտնվել արտաքին ազդեցությունից, և առավել ևս մտահոգիչ է, որ կարծես թե արմատավորվել է այդ իրավիճակի հետ համընդհանուր հասարակական-քաղաքական համակերպվածության մթնոլորտ, որը սպառնում է վերածվել մտածողության:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում