Այսօր Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կբացվի է Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովը:
Աշխարհի գերտերությունների ղեկավարների քննարկման առանցքում են լինելու համաշխարհային ֆինանսական խնդիրները:
Գագաթնաժողովի նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրներին կոչ է արել մի կողմ դնել առկա տարաձայնությունները եւ համատեղ ջանքեր գործադրել ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության արագ վերականգնման համար:
Գագաթնաժողովի նախաշեմին բազմաթիվ երկրներ իրենց դժգոհությունն են հայտնել ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) քանակական մեղմացման քաղաքականության առումով։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ԴՊՀ-ն որոշում է կայացրել տնտեսությանը աջակցության նպատակով լրացուցիչ $600 մլրդ գումար տպել: Փորձագետների կարծիքով` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից շատ ջանքեր կպահանջվեն` G20-ի գագաթաժողովի մասնակից երկրներին համոզելու ԴՊՀ-ի` քանակական մեղմացման քաղաքականության անհրաժեշտության մեջ: Հակառակ դեպքում G20-ը կվերածվի G19+1 ձևաչափի: