Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Պաշտոնական. Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Հնդկաստան

Նոյեմբերի 10-ին մեկնարկեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Հնդկաստան:
Նյու Դելիում ՀՀ արտգործնախարարին ընդունեց Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամադ Համիդ Անսարին:
Ողջունելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ Հնդկաստանի փոխնախագահն ասաց, որ իր երկիրը պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել բարեկամ Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման համար, և արտգործնախարարի այցելությունը լավ առիթ է՝ ի մի բերելու երկկողմ հարաբերություններում արձանագրված արդյունքները եւ համագործակցության նոր ծրագրեր մշակելու:

Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ Հայաստանի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս աշխարհի կարեւորագույն երկրներից մեկի` բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը, եւ իր այցելության գլխավոր նպատակը հենց դա է:
Զրուցակիցներն ընդգծեցին քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը` այդ ենթատեքստում կարեւորելով բարձր մակարդակի այցելությունների կազմակերպումը:
Հնդկաստանի փոխնախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին երկկողմ տնտեսական եւ մշակութային կապերի խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը` գործարարների միջեւ շփումների ակտիվացման, բարձր տեխնոլոգիաների, կրթական, մշակութային, գյուղատնտեսության, առողջապահության բնագավառներում փոխգործակցության առավել խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները:
Հնդկաստանի փոխնախագահի խնդրանքով` ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները եւ դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվեց, որ առկա խնդիրների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի գլխավոր տնօրեն Սուրեշ Գոելին:
Հանդիպման ժամանակ մանրամասն անդրադարձ կատարվեց հումանիտար բնագավառում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի: Քննարկվեցին Հայաստանում Հնդկական մշակութային կենտրոնի բացման, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի միջեւ համագործակցության, կրթական փոխանակումների աշխուժացման, Հայաստանի բուհերից մեկում հնդկական ուսումնասիրությունների ամբիոնի բացման, Հայաստանում Հնդկաստանի մշակութային սեզոնի անցկացման վերաբերյալ հարցեր:
Նյու Դելիում Էդվարդ Նալբանդյանը նաեւ ծավալուն հարցազրույց տվեց «Asian Age» հեղինակավոր պարբերականին:
Նոյեմբերի 11-ին նախատեսված են Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարների բանակցությունները, Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների հնդկական խորհրդում, ինչպես նաեւ հարցազրույցը Հնդկաստանի պետական հեռուստատեսությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում