Facebook սոցիալական ցանցում վերջին մի քանի տարիների ընթացքում անձնական տվյալների մեծ արտահոսք է գրանցվել: Այս մասին այսօր հաղորդել է անվտանգության ոլորտում ծրագրային ապահովման խոշորագույն Symanteс ընկերությունը:
Ըստ այդ ընկերության` Facebook-ի օգտատերերի տվյալները հայտնվել են հիմնականում գովազդատուների մոտ: Symanteс-ի ներկայացուցիչները պնդում են, որ երրորդ անձինք հնարավորություն են ունեցել դիտելու ոչ միայն անձնական էջերը, նամակագրությունը, այլ նաև օգտատիրոջ անունից նամակներ ուղարկելու:
«Մեր գնահատականներով, 2011 թ. ապրիլի դրությամբ, անհատական տվյալների արտահոսքին նպաստող մոտավորապես 100 հազար հավելված կա Facebook-ում»,- ասում են փորձագետները Symanteс-ի բլոգում` նշելով, որ հիմա քայլեր են ձեռնարկվում այս խնդրին լուծում տալու համար: Facebook-ում այս տեղեկությունը չեն մեկնաբանում: