Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

Կեղտոտ զառանցանք է. Ուրիխանյանն արձագանքել է Անի Հովհաննիսյանի հայտարարությանը

ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակ արձագանքել է Անի Հովհաննիսյանի հայտարարությանը.

«Անդրադառնում ենք շորթման գործով ձերբակալված «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի հայտարարությանը այն պատճառով, որ մի շարք լուրջ լրատվամիջոցներ հրապարակել էին այդ կեղտոտ զառանցանքը, իսկ հանրության համար վերջնականապես իրականությունը պարզեցնելու համար ներկայացնում ենք հետևյալը. Երկար տարիներ Անի Հովհաննիսյանը գումարներ վաստակելու նպատակով շանտաժի է ենթարկել, այնուհետև զրպարտել տարբեր հասարակական, քաղաքական, պետական գործիչների ու գործարարների: Այս պնդման ապացույցներն են, թե՛ այս օրերին հնչած տարբեր գործիչների հայտարարությունները, թե՛ այն բազմաթիվ մարդկանց ցուցմունքները, որոնք անընդհատ ներկայացվում են իրավապահներին:

Նախաքննությանը չխանգարելու համար այս պահին փակագծեր չենք բացում՝ սպասելով գործի ավարտին: Երկար տարիների ստոր, անբարոյական ու օրինազանց գործունեությանը վերջ դրվեց և սկսվեց բացահայտումների ընթացքը այն պարզ պատճառով, որ այս անգամ թիրախ էր ընտրվել պատգամավոր Ուրիխանյանը, որին չվախեցրեցին ո՛չ սոցիալական ցանցերում Անիի հանցակիցների լկտի ու վարկաբեկիչ գրառումները, ո՛չ էլ իր կենսագրության մեջ նրանց «քիթը խոթելը»:

Ինչպես պարզվեց, Անիին արդարացնելու, ցուցմունքներից հետ պահելու և օրենքի պատժից «փրկելու» գործն իր վրա վերցրեց հայտնի խարդախ, բազմաթիվ մարդկանց ճակատագրեր խեղած Արտակ Գալստյանը և իր armcrimenews .am կայքը՝ ևս մի քանի մանր-մունր ֆեյսբուքյան քարոզիչներով հանդերձ: Հիշյալ կայքն ու անձը ամուր փոխկապակցված են Անիի երկարամյա հանցավոր գործունեության հետ, և իրենց պատասխանատվությունից խուսափելու միակ հույսը օրինական պատժից Անիին դուրս պրծեցնելն էր: Հասկանալով, որ դա չի հաջողվում, նրանք նախաձեռնեցին Անիի այս վերջին ստոր ու զառանցանք հիշեցնող հայտարարությունը, որում ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինի և պատգամավոր Ուրիխանյանի անունները կապվում է իբր իր հայրենասիրական և հակաադրբեջանական գործունեության հետ:

Վերոգրյալի առթիվ առաջացել է չորս հարց.

1. Հայրենասիրական պայքարի ոգով տոգորվա՞ծ էր Անին 300.000 դրամ գաղտնիաբար պահանջել պատգամավորից և վերցրել նրա ներկայացուցչից, ինչի օպերատիվ նկարահանման կադրերը տեսավ ողջ հանրությունը:

2. Հայրենասիրությա՞մբ էր դրդված Անին, երբ այլոց անձնական կյանքին ու ընտանիքի անդամներին վերաբերող տեղեկություններ էր պեղում ու հրապարակում:

3. Հայրենասիրական պայքարի շրջանակներո՞ւմ էր արդյոք Անին կեղտեր հորինում տարբեր գործիչների մասին ու ֆեյսբուքյան էջերով ուղարկում իրենց երեխաներին ու բարեկամներին:

4. Եվ վերջապես, ո՞ր հայրենասիրությամբ է պայմանավորվում Անիի հանցագործությունների կոծկումն ու պարփակումը Արտակ Գալստյանի, Սուսաննա Սարգսյանի կողմից ու իրենց armcrimenews և analitik կայքերի միջոցով և ադրբեջանցիներին նյութ ապահովող խայտառակ ու ապազգային զառանցանքների տարածումը համացանցում:

Հույսով ենք, որ ՌԴ դեսպանը շուտափույթ հանդես կգա հայտարարությամբ և պարզաբանմամբ իր Անիին առնչվելու մասին, ինչը սակայն մեր հետաքրքրությունների տիրույթում չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում