Ինչպես հաղորդում է Комсомольская правда օրաթերթը, երեքշաբթի-չորեքշաբթի գիշերը «Արևելյան հեքիաթ» սրճարանում տեղի է ունեցել արյունալի բախում:
Այստեղ ժամանած ոստիկանները հայտնաբերել են Հայաստանի 27-ամյա մի քաղաքացու, որը սպանվել էր սրտին հասցված դանակի հարվածից: Բացի այդ, սրճարանից հոսպիտալացվել է 28-ամյա մի տղամարդ, որի մոտ հայտնաբերվել է ծակած-կտրած վերք որովայնի շրջանում: Նախնական տվյալներով, նա նույնպես Հայաստանի քաղաքացի է:
«Արդեն պարզվել է, որ հանցագործությունը, որը եղել է ծագած վեճի հետևանք, կատարել է ասիական արտաքինով մի տղամարդ: Նա դանակով սպանել է մեկին և վիրավորել մյուսին»,- ասել են թերթին ոստիկանությունում:
Տուժածը փորձել է խուսափել հարվածից` օգտագործելով բեյսբոլի մական, սակայն հարվածներ է ստացել սրտի շրջանում: Գործով ընթանում է քննություն: