Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Ավստրալիայում ստացել է «իրավապաշտպան գործունեության համար» մրցանակ: Sydney Peace Foundation կազմակերպությունը որոշում է կայացրել այսպես կոչված «Սիդնեյի խաղաղության մրցանակը»`այսօրինակ միակ մրցանակը Ավստրալիայում, հանձնել Ասանժին:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, մինչ այժմ այս կազմակերպության ոսկե մեդալին են արժանացել նաև Նելսոն Մանդելան և վերջին Դալայ Լաման: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնում, քանի որ քրեական հետապնդման հետևանքով Ասանժին արգելված է լքել Մեծ Բրիտանիայի տարածքը:
Ըստ կազմակերպության ղեկավար Ստյուարտ Ռիսի` Ասանժի գործունեությունը «կոտրում է քաղաքական և մշակութային ուղղափառ կոմֆորմիզմը»: