
Ավարտվեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2015/16թթ մրցաշրջանը: Վերջին՝ 28-րդ տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
«Գանձասար» – «Բանանց»՝ 0:0
«Միկա» – «Ալաշկերտ»՝ 0:2
«Շիրակ» – «Արարատ»՝ 2:1
Այսպիսով՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած «Ալաշկերտ»-ն առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն՝ վաստակելով 55 միավոր: «Շիրակ»-ը 52 միավորով երկրորդն էր, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ «Փյունիկ»-ը, որի ակտիվում կա 48 միավոր: