Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Անդրկովկասում կային երեք լուրջ ղեկավարներ. Շևարդնաձե

Ադրբեջանական Vesti.az կայքի փոխանցմամբ, Վրաստանի նախկին նախագահ էդուարդ Շևարդնաձեն ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասի հակամարտություններին.

«Անդրկովկասում կային երեք լուրջ ղեկավարներ, որոնք ունակ էին իրենց երկրում վերահսկելու իրավիճակը՝ ես, Հեյդար Ալիևը և Կարեն Դեմիրճյանը: Մենք երեքով սերտ համագործակցում էինք: Եվ եթե մենք` երեքս, լինեինք երկրների ղեկավարներ, ապա ոչ մի հակասություն էլ չէր առաջանա:

Սակայն դժբախտաբար Դեմիրճյանն ահաբեկիչների կողմից սպանվեց Հայաստանի խորհրդարանում: Եթե Դեմիրճյանը կենդանի լիներ, իսկ Հեյդար Ալիևն էլ մեզ հետ լիներ, ղարաբաղյան և աբխազական հարցերը վաղուց գտած կլինեին իրենց լուծումը: Հենց այդպես»:

Շևարդնաձեն նաև պատմել է Հեյդար Ալիևի և նրա նախորդի` Աբուլֆազ էլչիբեյի միջև տեղի ունեցած վեճի մասին. «Մի անգամ ես մեկնում էի Տաշքենդ, և ճանապարհին կանգ առա Բաքվում: Հենց օդանավակայանում էլ ականատես եղա Հեյդար Ալիևի և Աբուլֆազ էլչիբեյի վեճին, որը վերաբերում էր Ղարաբաղին:

էլչիբեյը պնդում էր Հայաստանի դեմ անհետաձգելի պատերազմի մասին, իսկ փորձառու Ալիևը նրան հարցնում էր. «Իսկ դու բանակ ունե՞ս»: էլչիբեյն էլ նրան պատասխանում էր, որ դա կլինի: Ալիևն էլ նրան հակադարձեց, թե զենք և տեխնիկա չկա, բացի այդ, պատերազմը զորավարժություն չէ, այն շատ լուրջ գործ է` մանավանդ, որ խոսքը երկու ժողովուրդների մասին է:

Ես երկար ժամանակ գտնվում էի այդ վիճաբանության ազդեցության տակ, և լավ էր, որ էլչիբեյի մտադրությունը կյանքի չկոչվեց»:

Հիշեցնենք, որ 1992 թվականին Ադրբեջանի նախագահի պաշտոնում Այազ Մութալիբովին փոխարինած Աբուլֆազ էլչիբեյն իր երդման արարողության ժամանակ հայտարարեց. «Արդեն 100 օր անց ես թեյ կխմեմ հայերից մաքրված Ստեփանակերտում, ապա ոտքերս կլվանամ Սևանա լճում»: Ընդ որում, հոխորտացող էլչիբեյը խոստացել էր ինքնասպանություն գործել, եթե չիրագործի իր այդ խոստումը:

Սակայն երդմնազանց ադրբեջանցին իր խոստման տերը չեղավ և 2000 թվականին օգոստոսի 22-ին իր մահկանացուն կնքեց Անկարայի հոսպիտալում, ուր բուժվում էր քաղցկեղից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում