Մադրիդի«Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան հայտնվել է իտալական «Նապոլի»-ի ուշադրության կենտրոնում:
20-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ով արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ: Պետք է նշել սակայն, որ պաշտոնական առաջարկ դեռևս չի եղել:
2012/13թթ մրցաշրջանում Մորատան 12 անգամ հանդես է եկել «Ռեալ»-ի հիմնական կազմում և դարձել է 1 գոլի հեղինակ:
Ալվարոյի տրանսֆերային արժեքը կազմում է 7.5 մլն եվրո:









































