Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Սփյուռքը հրաժարվեց քվեարկել` չդառնալով Հայաստանում իշխողների շահերի սպասարկու

Ինչպես հայտնի է, երեկ Դյուսելդորֆում կայացած «Եվրատեսիլ 2011»-ի առաջին կիսաեզրափակկիչում մեր երկիրը ներկայացնող Էմմին չկարողացավ մտնել առաջին տասնյակ ու ստանալ եզրափակիչ համերգի ուղեգիր: Տարիների ընթացքում ձևավորվել էր այն մտայնությունը, ընդ որում ոչ առանց հիմքի, որ ինչ երգ, երգիչ էլ ներկայացվի Հայաստանից, եթե իհարկե խոսքը կատարյալ խայտառակության մասին չէ, ապա սփյուռքի հայության քվեարկության շնորհիվ առնվազն տասնյակում մեր տեղն ապահովված կլինի միշտ: Ասել, որ Էմմիի կատարումը կամ երգը բարձր մակարդակի էին, իհարկե կլինի սխալ, բայց նաև սխալ կլինի ասել, թե եղածը խայտառակություն էր: Հետևաբար, սփյուռքի քվեարկության պարագայում մենք կարող էինք ակնկալել, որ Էմմին գոնե եզրափակիչ կմտնի: Չմտավ: Ինչո՞ւ:

Այստեղ է հարցը և Հայաստան-Սփյուռք փոխհարաբերության խորը ճգնաժամի վառ դրսևորումը: Սփյուռքի ներուժն ու վստահությունը մսխվել է մինչև վերջ, մինչև ուղն ու ծուծը: Նախ սփյուռքը հրաժարվեց Հայաստանին ցուցաբերվող տնտեսական աջակցությունից, ներդրումային ծրագրերից, տեսնելով, որ տնտեսությունը նպաստում է մի խումբ մարդկանց, ոչ թե պետության և հասարակության հարստացմանը: Հետո սփյուռքը հրաժարվեց բարեգործական աջակցությունից, տեսնելով, որ անգամ դա է ուղղվում ոչ թե պետության զարգացմանը, այլ մի խումբ անձանց հարստացմանը: Հիմա սփյուռքը հրաժարվում է նաև «Եվրատեսիլ»-ին քվեարկելուց, թերևս նաև այս ասպարեզում հասկանալով, որ ընդամենը դառնում է Հայաստանում իշխանական քարոզչամեքենայի շահերի սպասարկու: Սա Հայաստանի հանդեպ սփյուռքի վստահության լիակատար կորստի մասին է վկայում, և այդ առումով «Եվրատեսիլ 2011»-ը իսկապես լրջագույն ահազանգ է:

Ինքնին մրցույթը, Էմմի արդյունքը որևէ ողբերգական բան իրենցից չեն ներկայացնում, Էմմիի տաղանդն ու տվյալները չի նսեմացնում կամ կասկածի տակ առնում: «Եվրատեսիլ»-ը շոու է, որում կարելի է հաջողել կամ ոչ, որում այսպես ասած ճաշակին ընկեր չկա և կարող է ասենք Պատրիսիա Կաասի նման երգչուհին չհայտնվել լավագույն տասնյակում: Հասարակության համար ժամանակն է վեր կանգնել գավառական սնապարծության դրսևորումներից և շոուին հանգիստ վերաբերել ու թեթև տանել: Որևէ սարսափելի, արտառոց, ամոթալի բան տեղի չի ունեցել: Եվրատեսիլի եզրափակիչը ոչ լինել-չլինելու, ոչ էլ ազգային արժանապատվության կամ պետական անվտանգության հարց է: Իսկ այ սփյուռքի մասով ինդիկատոր որպես, երևույթը իսկապես մտահոգիչ է: Բայց, կրկին, ոչ այն իմաստով, որ մենք կարող ենք Եվրատեսիլում տանուլ տալ:

Խնդիրն այն է, որ մենք փաստորեն տեսնում ենք, որ Սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ կորում է սրընթաց կերպով և հասնում անգամ այսպես ասած ամենաանմեղ թվացող ոլորտներին:Այստեղ է, որ մեզ պետք է մտահոգի «Եվրատեսիլ 2011»-ը, ոչ թե Էմմիի գրաված տեղը: Մի անգամ դուրս չենք գա եզրափակիչ, մյուս տարի դուրս կգանք, հաջորդ տարի կհաղթենք, մի քանի տարի հետո գուցե ընդհանրապես չմասնակցենք: Դա շատ սովորական գործընթաց է, որից ողբերգություն սարքել պետք չէ: Իսկ ահա սփյուռքի վարքագծից պետք է անել անհրաժեշտ հետևություններ ընդհանրապես պետական քաղաքականության, Հայաստան-Սփյուռք հարաբերության մասով, որովհետև որքան ճոռոմ են դառնում այդ հարաբերության մասին ելույթները, որքան պաթետիկ անուններով ծրագրեր են իրականացվում իբր հայրենիք-սփյուռք կապը խորացնող, որքան խոսվում է «Հայկական աշխարհի» մասին, այդքան ավելի տխուր ու մտահոգիչ են դառնում Հայաստան-Սփյուռք իրական կապի դրսևորման ձևերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում