Հավի ձու` կճեպով ՀՀ պարենային ապրանքային շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում ընդամենը 3 ընկերություն: Դրանք են` «Արաքս թռչնաբուծական
ֆաբրիկա», «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա», «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ները: Հավի ձու՝ կճեպով շուկայում գերիշխող դիրք ունեցող այս ընկերությունները իրացման ծավալներով միասին գրավում են շուկայի առնվազն երկու երրորդը` 66,69 %: