Արևմտյան Վրաստանի Սամեգրելո տարածաշրջանում հայտնաբերվել են մեծաքանակ պայթուցիկներով, նռնակներով, հրազենով, կապի միջոցներով, ինչպես նաև թմրանյութերով և ուժեղ ներգործող հոգեմետ նյութերով թաքստոցներ: Այս մասին Վրաստանում հատուկ բրիֆինգի ժամանակ հայտնել է ՆԳՆ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին:
Նրա խոսքով՝ թաքստոցները ստեղծված են եղել ոստիկանության մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական ղեկավարությամբ: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն:
Թաքստոցներից առգրավվել են նաև տեսագրություններ, որոնցում ֆիքսված են մարդկանց նկատմամբ կտտանքների և սեռական բռնությունների փաստեր և ընդդիմադիր ակտիվիստների անձնական տվյալներ: Ծրագրվել էր այդ ակտիվիստների ձերբակալությունը 2012-ի հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Միացյալ ազգային շարժման» հաղթանակի դեպքում:











































