Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը քիչ առաջ հաղթանակ է տարել ճապոնացի Վադա Մադոկայի նկատմամբ՝ նվաճելով 1/8 եզրափակչի ուղեգիր՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Հիշեցնենք, որ կիսեզրափակիչ դուրս գալու դեպքում Անուշը կնվաճի Օլիմպիական ուղեգիր: