Ճապոնիայում այսօր 300 հազար իենով (մոտ 3,2 հազար դոլար) վաճառվել է երկրում հայտնի ձմերուկի էլիտար «դենսկե» տեսակը, հայտնում է ITAR-TASS-ը:
Այն Ասախիկավա քաղաքի շուկայից գնել է սուպերմարկետների ցանցի 33-ամյա տնօրենը: Նա ծրագրում է ձմերուկը ցուցադրել իր խանութներում, ապա այն նորից վաճառել մեկ այլ գնորդի:
«Դենսկեն» ունի գրթե սև կեղև, յուրահատուկ քաղցր է և հյութեղ: Դրանք աճեցվում են Հոկայդո կղզում՝ Տոմա քաղաքում, ապա տարածվում են ամբողջ Ճապոնիայով մեկ:
Այս տարի «դենսկե» ձմերուկները նախատեսվում է վաճառել յուրաքանչյուրը մոտ 50 դոլարով:








































